Հայաստանի և Սիրիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30- ամյակը նշանավորվեց միջազգային գիտաժողովով

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստան-Սիրիա հարաբերություններ. պատմական առնչություններ, արդի զարգացումներ և հեռանկարներ» խորագրով միջազգային գիտաժողովի մասնակիցներն անդրադարձան սիրիահայ համայնքնի արդի հիմնախնդիրներին, սիրիական ճգնաժամին ներսիրիական, տարածաշրջանային և միջազգային դերակատարների ներգրավմանն ու դրա ազդեցությանը տարածաշրջանային գործընթացների վրա:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գիտաժողովը, որը կազմակերպվել է ՀՀ-ում Սիրիայի Արաբական Հանրապետության դեսպանության ևՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի ջանքերով, նվիրված է Հայաստանի Հանրապետության և Սիրիայի Արաբական Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին։ Գիտաժողովին մասնակցում են դիվանագետներ, առաջատար հետազոտողներ ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտից, Երևանի պետական համալսարանից, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտից:

ՀՀ ԳԱԱ Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Յուրի Սուվարյանը ողջունեց ներկաներին և ընդգծեց, որ գիտաժողովը նպատակ ունի դիվանագիտական և ակադեմիական շրջանակների ներգրավմամբ` գիտական դիվանագիտության հարթակում քննարկել հայ-սիրիական հարաբերությունների պատմական զարգացման տարբեր փուլերը, արդի շրջանում տարածաշրջանային կերպափոխումների և մարտահրավերների առանցքում դրանցում դրսևորվող առանձնահատկությունները, ինչպես նաև հեռանկարները:

ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը նշեց, որ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտը հայտնի է և՛ Հայաստանում, և՛ Հայաստանից դուրս՝ որպես արաբագիտական շատ կարևոր կենտրոն, իր շատ կարևոր հետազոտություններով:

«Հայ-Սիրիական հարաբերությունները կարելի է բնութագրել որպես բարեկամական: Նշեմ, որ այդ բարեկամությունը ձևավորվել է մեզ համար դժվար և ուրախ օրերի: Մենք կարողացել ենք այդ բարդ օրերին իրար կողքի լինել և՛ օգնել ու աջակցել, և՛ ուրախանալ միմյանց հաջողություններով: Այսօր էլ պետք է շեշտեմ, որ այդ հարաբերությունների բնույթը, բովանդակությունը մնացել են նույնը»,- ասաց Ռուբեն Մելքոնյանը:

Գիտաժողովի ընթացքում Սիրիայի դիվանագիտական ներկայացուցիչները ընթերցեցին տարբեր ժամանակաշրջաններում Հայաստանում Սիրիայի Արաբական Հանրապետության դեսպանների ուղերձները, որոնցում կարևորվում էր անցած 30 տարիների ձեռքբերումները, փոխադարձ օգնությունները և հետագա հարաբերությունների զարգացմանը միտված մի շարք քայլերի իրականացումը:

Հայերեն العربية Español Français Русский

Լեհաստանը Բալթիկ ծովի վրայով ռուսական «Իլ-20» ինքնաթիռի թռիչքի պատճառով կործանիչներ է օդ բարձրացրել

Պենտագոնը համաձայնագրեր է ստորագրել Patriot և THAAD հրթիռների արտադրությունն ավելացնելու վերաբերյալ

Թուրքիայի և Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարները քննարկել են Ուկրաինայի և Մերձավոր Արևելքի հարցերը

2026-ին Եվրոպայում հրդեհների պատճառած վնասը գերազանցել է 3 միլիարդ եվրոն

Իրանը հերքել է Դոնալդ Թրամփի պնդումներն ԱՄՆ-ի հետ նոր բանակցությունների վերաբերյալ

Սեուտայի ճգնաժամի պատճառով ԵՀ նախագահը կոչ է արել ուժեղացնել ստուգումները և արգելապատնեշներ կառուցել ԵՄ սահմաններին

Մեկ ամսվա ընթացքում Հորմուզի նեղուցում հարձակման է ենթարկվել կատարական հեղուկ բնական գազ տեղափոխող երկրորդ տանկերը

«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուին և շտաբներից մեկի ղեկավարին առնչվող քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Դավիթ Համբարյանը նշանակվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար

Իտալիայի 25 քաղաքներում ռեկորդային շոգի պատճառով հայտարարվել է վտանգի ամենաբարձր մակարդակ