2022-ի առաջին կիսամյակում արտահանվել է 139․8 մլն դոլարի ծխախոտ
1 րոպեի ընթերցում
![2022-ի առաջին կիսամյակում արտահանվել է 139․8 մլն դոլարի ծխախոտ](http://armenpress.am/resized/480/static/news/b/2022/11/1097912.jpg)
ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2022 թվականի առաջին կիսամյակում՝ հունվարից հունիս ամիսներին Հայաստանից արտահանվել է 11․6 մլրդ հատ ծխախոտ, որի ընդհանուր արժեքը կազմել է 139․8 մլն դոլար։«Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) տեղեկագրերից։
Նախորդ տարի նույն ժամանակահատվածում արտահանվել է 8.9մլրդ հատ ծխախոտ, որի ընդհանուր արժեքը կազմել է 104 մլն դոլար։