ՀՀ-ում ռուսական կողմի առաջարկած մոդելի հնարավոր էներգաբլոկը կարող է շահագործվել շուրջ 100 տարի

4 րոպեի ընթերցում

ՍՈՉԻ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում «Ռոսատոմ»-ի առաջարկած մոդելի, հզորության ատոմակայանի էներգաբլոկ կառուցելու դեպքում նախատեսվում է, որ այն կարող է շահագործվել 60 տարի՝ 40 տարի երկարաձգման հնարավորությամբ: Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ի թղթակիցը, այս մասին ասաց Հայկական ատոմային էլեկտրակայանի գլխավոր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը «Ատոմէքսպո 2022»-ի շրջանակում լրագրողների հետ զրույցում:

«Շուրջ կես տարի այս ուղղությամբ ակտիվ աշխատանքներ ենք տանում ռուսական կողմի հետ: Եվ այս փուլում կարող ենք ասել, որ արձանագրել ենք հաջողություններ: Կոնկրետ հայկական ատոմակայանն իրականացնում է նախնական տեխնիկատնտեսական հաշվարկ: Այս պահին «Ռոսատոմ» պետական կորպորացիայի կազմում ընդգրկված «Rusatom Energy Projects»-ը մեզ հետ զուգահեռ զբաղվում է այդ աշխատանքներով: Մենք նախնական տվյալները տվել ենք իրենց, իրենք հաշվարկներ են իրականացնում: Եվ կարծում եմ, որ դեկտեմբեր ամսին արդեն ուրվագծված կունենանք այն մոտավոր գնային արժեքը, որը կպահանջվի ատոմակայանի կառուցման համար»,-ասաց Մարտիրոսյանը՝ հավելելով, որ դա լինելու է խիստ մոտավոր:

Քննարկվող տարբերակը բավականին փորձարկված մոդել է, որն ունի անվտանգության շատ բարձր դաս: Ըստ նրա՝ «Ռոսատոմ» պետկորպորացիայի կողմից առաջարկվող 1000 կամ 1200 ՄՎտ հզորությամբ էներգաբլոկը բավականին անվտանգ է: Այդ պատճառով էլ նախնական ընտրությունը կանգնել է հենց այդ էներգաբլոկների վրա: Ըստ Մարտիրոսյանի՝ հզորությունների տեղավորման, բաշխման խնդիրը կարող է լուծվել էներգետիկ համակարգի ընդլայնման, այսինքն՝ հնարավոր վաճառքի, հարևան պետությունների հետ նոր հոսքագծերի կառուցման պարագայում:

Իսկ թե կառուցվելիք էներգաբլոկը որքա՞ն կարող է շահագործվել՝Մարտիրոսյանն ասաց. «Ռուսական դիզայնի կայանները շահագործվում են 60 տարի՝ ևս 40 տարի երկարաձգելու հնարավորությամբ: Այսինքն խոսքը 100 տարվա կայանի մասին է: Դա մենք կառուցելու ենք մեր սերունդների համար»:

Նոր էներգաբլոկը կառուցվելու է նույն տեղում: Ըստ նրա՝ եթե պայմանագիրը կնքեն 2024-ին, կառուցումը կտևի 10-12 տարի, լինելու է մեծ մասշտաբային շինարարություն: Շուրջ 10 հազար մարդ միաժամանակ շինհրապարակում՝ 60-70 հա տարածքում աշխատանքներ է իրականացնելու: Այդ աշխատանքներում ներգրավված են լինելու անձինք թե Հայաստանից, թե Ռուսաստանից: Այսօր, նրա գնահատմամբ, Հայաստանում կան բավականին պատրաստված շինարարներ, որոնք կարող են մասնակցություն ունենալ ատոմակայանի հնարավոր կառուցման աշխատանքներում:

Հայաստանը հիմա շահագործում է ՋՋԷՌ-440տիպի ռեակտորը: Մարտիրոսյանն ընդգծեց, որ Հայաստանն ամբողջ աշխարհում միակն է, որ երկարատև դադարից հետո շահագործել է կայանը: Այսպիսով՝ կարծում է, որ կա ներուժ՝ շարունակելու շահագործումը նաև նոր դիզայնի կայանում: «Սովոր ենք ռուսականի: Կարծում եմ՝ աշխատանքները կշարունակենք ռուսականով»,-նշեց ատոմակայանի տնօրենը:

Իսկ հիմա ատոմակայանի գործող երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետը կրկնակի երկարաձգելու, այսինքն` մինչև 2036 թվականը երկարաձգելու ուղղությամբ աշխատանքները շարունակվում են: «Այսինքն՝ 2026-ից հետո մենք ևս գնում ենք 10 տարով երկարաձգման: Սակայն դա չի նշանակում, որ 2036-ին կարող ենք կանգնել»,-ասաց Մարտիրոսյանը՝ հավելելով, որ ամբողջը կախված է տարբեր հանգույցներից, էլեմենտներից և ատոմակայանի օժանդակ սարքավորումներից»,-ասաց ատոմակայանի տնօրենը:

Մարտիրոսյանի խոսքով՝ ըստ «Ռոսատոմ»-ի կազմում ընդգրկված «Հիդրոպրես» ընկերության՝ ռեակտորը մինչև 2039 թվականի ռեսուրս ունի:

Հայերեն العربية English Русский

«Դասական Եվրատեսիլ 2026» մրցույթի հաղթող Միհալ Ստոչելը հորդորեց երբեք չհանձնվել

«Դասական Եվրատեսիլ 2026» մրցույթում հաղթեց Լեհաստանը. Հայաստանը զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը

Քննչական կոմիտեն քննության առարկա կդարձնի ենթադրաբար ՌԴ-ից հարկադրանքով Հայաստան տեղափոխվող մարդկանց անուններով  ցուցակը

Դատախազությունը Դավիթ Ղազինյանին անձեռնմխելիությունից և ազատությունից զրկելու միջնորդություններ է ներկայացրել ԿԸՀ

Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամների կողմից ընտրակաշառք տալու նոր դեպք բացահայտելու մասին

Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 11 կմ հարավ-արևելք․ էպիկենտրոնում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ

ԿԸՀ-ն ընտրողներին հորդորել է քվեարկության օրը կրել այնպիսի հագուստ, որի վրա չլինի ընտրություններում գրանցված քաղաքական ուժերին համադրելի թիվ

Ստեփանավանի տարածաշրջանում կարկուտ է տեղացել․ վնասվել են ավտոմեքենաներ, տների տանիքներ, ծառեր

ՄԻՊ խորհրդի նիստում քննարկվել են երեխաների անձնական տվյալների պաշտպանության և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերը

Լավ հանդիպում ստացվեց, սակայն մեր լավագույն խաղը չէր. Եղիշե Մելիքյան