Հասարակական

Իսպանիայում հիմնվել է Հայագիտության առաջին ամբիոնը

1 րոպեի ընթերցում

Իսպանիայում հիմնվել է Հայագիտության առաջին ամբիոնը

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանիայում Հայաստանի դեսպանության նախաձեռնությամբ և Մադրիդի Կոմպլուտենս համալսարանի հետ համագործակցությամբ համալսարանի Աշխարհագրության և պատմության ֆակուլտետում հիմնվել է Հայագիտության ամբիոն։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են Իսպանիայում Հայաստանի դեսպանությունից, նոյեմբերի 21-ին դեսպան Սոս Ավետիսյանը և Մադրիդի Կոմպլուտենս համալսարանի ռեկտորի տեղակալ Խուան Կառլոս Դոադրիո Վիյառեխոն ստորագրել են Հուշագիր «ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Մադրիդի Կոմպլուտենս համալսարանի միջև Հայագիտության հատուկ ամբիոնի ստեղծման մասին»:

Նշվում է, որ ամբիոնը ստեղծվել է այդ երկրում Հայաստանի մասին ճանաչողության բարձրացման, հայ ժողովրդի պատմության և քաղաքականության ուսումնասիրման, հայոց լեզվի տարածման և հայկական մշակույթի հանրահռչակման նպատակով։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում