ԱԻՆ-ն ու ՄԱԿ-ի փախստականների գործակալությունը քննարկում են ՀՀ սահմանամերձ բնակավայրերում ապաստարանների ստեղծման հարցը

8 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Դավիթ Համբարյանը հանդիպել է ՄԱԿ-ի Փախստականների գործակալության Հայաստանյան գրասենյակի ներկայացուցչի ժամանակավոր պաշտոնակատար, գործառնական մասով գլխավոր ղեկավար Ալմազ Բուրկուտովի հետ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման սկզբում նախարարի տեղակալը ողջունել է Ա.Բուրկուտովի նախաձեռնությունը նշյալ հանդիպման կազմակերպման հարցում և շեշտել ԱԻ նախարարության պատրաստակամությունը համագործակցության բարելավման, նոր առաջարկների և ծրագրերի քննարկման հարցում:

Նշելով ավելի վաղ համագործակցության ոլորտները, Ա.Բուրկուտովը ընդգծել է, որ այս հանդիպումը Հայաստանի կառավարության հետ ակտիվ համագործակցության համատեքստում նոր հնարավորություն է մտքեր ու գաղափարներ փոխանակելու և տեխնիկական, փորձագիտական կամ անհրաժեշտ այլ տարբերակներով օգնություն և աջակցություն ցուցաբերելու համար:

Սեպտեմբերի 13-14-ին հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակի սրացումներին անդրադառնալով՝ Ա.Բուրկուտովը նշել է, որ կազմակերպության առաքելության շրջանակում հիմնական ուղղությունը իրավիճակի և մարդկանց կարիքների գնահատումն է եղել, ինչն իրականացնելուց հետո կազմակերպությունը ցուցաբերել է պարենային և ոչ պարենային օգնություն: Մյուս ուղղությունը ենթադրում է տեղահանվածների իրավունքների պաշտպանություն: Եվ հաջորդ ուղղությունը ապաստարանների և ճամբարների ստեղծումն է, դրանց ճիշտ համակարգմանն ու կառավարմանն ուղղված միջոցառումների իրականացումը՝ գերատեսչությունների, Գեղարքունիքի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզպետարանների, տեղական ինքնակառավարման մարմինների հետ կայացել են կորդինացիոն հանդիպումների միջոցով:

Ա. Բուրկուտովը նշեց, որ առաջիկայում ևս սպասվում են հանդիպումներ վերոհիշյալ մարզերի մարզպետարանների հետ՝ հասկանալու ապաստարանների կարիքների առումով ինչ աջակցություն է հնարավոր ցուցաբերել:

Անդրադառնալով Արցախյան ներկայիս փախստականներին, և ներկայացնելով այս տարում և հաջորդ տարվա առաջին 2 ամիսների ընթացքում 300-400 ընտանիքներին հատկացվող օգնությանը, նա հավելել է, որ ապագայում ընդլայնելով իրենց համագործակցության ոլորտները կարող են խոսել արտակարգ իրավիճակներին արձագանքելու պատրաստվածության մասին: Այս համատեքստում նշելով կառավարության հիմնական շահագրգիռ կողմերի հետ համագործակցության կարևորության մասին, Ա.Բուրկուտովն ընդգծել է նախարարության արագ արձագանքման և պատրաստվածության պլանների ու ծրագրերի արդիականացման անհրաժեշտությունը և այս առումով հայտնեց պատրաստակամություն՝ բացահայտելու այն ոլորտները, որտեղ հնարավոր կլինեն տեղեկատվության փոխանակումը, համագործակցությունն ու աջակցությունը նախարարությանը՝ ՄԱԿ-ի գրասենյակի մանդատի շրջանակներում արտակարգ իրավիճակների արձագանքմանը:

Դ. Համբարյանը խոսելով արտակարգ իրավիճակների պլանի մասին, ընդգծել է, որ այս հարցում շատ կարևորում է առաջիկայում ավելի կոնկրետ քննարկումներ ու համագործակցություն ունենալը՝ գործընթացին միաժամանակ փրկարար ծառայությանը և արտաքին կապերի ստորաբաժանմանն ընդգրկելով:

Կարևորելով նաև Արտակարգ իրավիճակների և ոստիկանության միավորման արդյունքում հաջորդ տարում նոր նախարարության ձևավորման հանգամանքը փոխնախարարը նշել է, որ ոլորտում շուտով կլինեն նոր զարգացումներ և հատկապես համագործակցության այս ձևաչափի համար,այն կարող է ավելի արդյունավետ լինել, քանի որ միգրացիոն ծառայությունը նույնպես ընդգրկած է լինելու նոր նախարարության կազմում: Դ. Համբարյանը նաև շեշտել է, որ համագործակցության շրջանակներում բոլոր պայմանավորվածությունների սահուն ընթացքը և զարգացումը կապահովի: Իսկ մինչ կառույցների միավորումը ռիսկերի նվազեցման և պաշտպանության ոլորտում նախարարությունը տեսնում է համագործակցության բնականոն շարունակությունը, ինչպես նաև հնարավոր այլ ուղղությունների ուղենշումը:

Ա.Բուրկուտովը չափազանց կարևորել է Դ.Համբարյանի նշած մի քանի կետեր, որոնք վերաբերում էին արդյունավետ համագործակցության համար տեղեկատվության փոխանակմանը, նոր նախարարության ձևավորումից հետո արդեն իսկ ունեցած պայմանավորվածությունների ընթացքի սահուն ապահովմանը: Այս համատեքստում Ա.Բուրկուտովը ողջունել է նոր կառույցի ստեղծման գաղափարը և շեշտել, որ իրենց համար ևս շատ կարևոր է սահուն անցում կատարելը, և որ համագործակցությունը զարգացնելու և ոչ նորից վերագործարկելու համար կփորձեն ամուր կապեր պահպանել փոխնախարարի հետ:

Առաջիկա համագործակցության ուղղություններից ապաստարանների ստեղծմանն անդրադառնալով Դ.Համբարյանը հավելել է, որ Կարմիր Խաչի Հայաստանյան գրասենյակի նախաձեռնությամբ և ակտիվ համագործակցության արդյունքում նախարարությունում ստանդարտացվում են սահմանամերձ մարզերում 2 ապաստարանների նախագծերը, իսկ ՅՈՒՆԻՍԵՖ-ը պատրաստակամություն է հայտնել վերազինել դրանք: Ուստի նախարարությունը փորձում է ավելի համակարգված մոտեցում ցուցաբերել այս գործընթացներին: Կիսվելով ընթացքի մեջ գտնվող ծրագրերի և տարբեր ոլորտներում նոր հնարավոր ուղղությունների բացահայտման մասին մտադրություններով, Դ. Համբարյանը հույս է հայտնել, որ ՄԱԿ-ի ՓԳՀ գրասենյակի հետ ակտիվ համագործակցությունը թույլ կտա բացահայտել միմյանց ներուժն ու կարիքները, համագործակցության նոր ոլորտները, փոխանակել անհրաժեշտ տեղեկատվությունը՝ արտակարգ իրավիճակներում ավելի համակարգված աշխատանք իրականացնելու համար:

Դ.Համբարյանը նշել է, որ հանդիպումը շատ կարևոր սկիզբ է համագործակցության բարելավման համար, ինչն իր հերթին շատ կարևոր է նախարարության համար:

Ա.Բուրկուտովը մեծ ոգևորությամբ ընդունելով ընթացքի մեջ գտնվող ծրագրերը, հայտնել է, որ ՁՅՈՒՆԵՐԻՍ-ի հետ իրենք ևս քննարկումներ կսկսեն: Նա նշել է, որ գրասենյակը այլ մարդասիրական գործակալությունների հետ սերտ կապերի մեջ է և նրանց ևս ընդգրկելու և նոր համագործակցային դաշտի ստեղծմանը նպաստելու համար ոգևորությամբ կզեկուցի հանդիպման մասին:

Գրասենյակի արտակարգ իրավիճակների գծով պատասխանատու Տ. Բադալյանը նշել է, որ հաջորդ տարում կարողությունների զարգացմանն ուղղված ավելի շատ միջոցառումներ են նախատեսվում և հաշվի առնելով նախարարության ներկա ծրագրերն ու մտադրությունները պատրաստ են և կարող են առաջիկայում այդ միջոցառումների շուրջ ևս համագործակցել: Ուստի հնարավոր է այդ միջոցումներն ու ծրագրերը կազմելիս հաշվի առնվեն նախարարության, հատկապես արդեն նորաստեղծ կառույցի կարիքները՝ առաջնահերթություն կրող ծրագրերի շրջանակում: Այս համատեքստում Տ.Բադալյանը շեշտել է նաև օրենսդրական դաշտը, որը կվերականգնի և ավելի մեծ հիմքեր կստեղծի կառույցների հետագա համագործակցության համար: Եվ այս առումով, ՄԱԿ-ի ՓԳՀ գրասենյակի գործընկերները ևս պատրաստակամություն են հայտնում՝ տրամադրելու փորձաքննություն, մշակված նոր ծրագրեր և օրենսդրական ակտեր:

Հանդիպման ավարտին կողմերը շնորհակալություն են հայտնել միմյանց համագործակցության նոր մեկնարկի և արդյունավետ հանդիպման համար՝ առաջիկայում ակտիվ համագործակցություն ծավալելու ակնկալիքով:

Հայերեն Русский

Լեռների պահպանությունն ինքնության, ջրային անվտանգության և համայնքների ապագայի պահպանությունն է. Համբարձում Մաթևոսյան

ՆԳ նախարարը ներկայացրել է Կառավարության դրական դիրքորոշումն ընտանեկան բռնության կանխարգելմանն ուղղված օրենսդրական փաթեթի վերաբերյալ

Ռուսաստանի նախագահը հայտարարել է Իրանում ատոմակայանի շինարարությունը շարունակելու մասին

«Արհեստական բանականության կնքահայրը»՝ ԱԲ ռիսկերի ու մարդկությանը սպառնացող վտանգների մասին. բացառիկ հարցազրույց Նոբելյան մրցանակակիր Ջեֆրի Հինթոնի հետ

Շվեյցարացի անվանի երգեհոնահար Գի Բովեի կատարողական արվեստը՝ երևանյան բեմում

Արսեն Թորոսյանն այցելել է Գավառի նախկին մանկատան շենք. այն կվերափոխվի սոցիալական բնակարանների

Սաուդյան Արաբիայի հակաօդային պաշտպանության ուժերն Էր Ռիադի ուղղությամբ արձակված հրթիռներ են խոցել

Հայաստանում նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է․ՆԳՆ ոստիկանություն

Հութիները հայտնել են Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարության շենքի ուղղությամբ հրթիռային հարվածների մասին

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի