Հայ հնագետները «Կարմիր բլուրում» Ք.ա. 7-րդ դարին պատկանող եզակի մոնումենտալ ճարտարապետությամբ կառույց են հայտնաբերել

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Կարմիր բլուր» հնավայրում այս տարի իրականացրած պեղումները չափազանց կարևոր արդյունքներ են գրանցել ոչ միայն Հայաստանի, այլ ամբողջ Մերձավոր Արևելքի հնագիտության ուսումնասիրության համար: «Արմենպրես»-ի հետ զրույցում հայ-ավստրիական արշավախմբի համաղեկավար, «Էրեբունի» ՊՀԱԹ-ի տնօրեն Միքայել Բադալյանն ասաց, որ պեղումների արդյունքում Ք.ա. 7-րդ դարին պատկանող կառույց է բացվել:

«Սա Ռուսա 2-րդի ժամանակաշրջանն է: Առնվազն 17 մետրը 50 մետրի վրա մոնումենտալ կառույց է բացվում իր ենթակառուցվածքներով: Իհարկե, մենք դեռ մի հատվածն ենք պեղել, որի արդյունքում սալահատակներով, մոնումենտալ պատերով, 11 կլոր սյան խարիսխ է բացվել»,-ասաց նա:

Բադալյանը պատմեց, որ հնագետները ֆիքսել են նաև հրդեհի հետքեր, այրված շերտ սալահատակի վրա, որոնք արդեն ավելի ուշ փուլերին են վերաբերվում:

«Մենք այս պեղավայրից ունենք նաև միջնադարյան խեցեղենից մի քանի բեկորներ և ամենայն հավանականությամբ կյանքն այստեղ շարունակվել է նաև միջնադարյան ժամանկաշրջանում»,-ասաց արշավախմբի համաղեկավարը:

Նա նշեց, որ ավստրիացի գործընկերներն աշխատում էին Թեյշեբաինի ամրոցից հարավ ընկած հատվածում, հայկական կողմը` ամրոցի մուտքից հարավ-արևելք ընկած հատվածում: «Ավստրիական խումբը պեղել է մի շարք հնագիտական հետուրարտական ժամանակաշրջանի շերտեր, ինչը փաստում է, որ կյանքը Կարմիր բլուրում շարունակվել է նաև Երվանդունիների ու Աքեմենյանների ժամանակ: «Տարածքից հայտնաբերված մի քանի փոքրիկ, այրված ոսկորների բեկորներից նմուշներ ենթարկվելու են անալիզի ավստրիացի գործընկերների ուժերով»,-ասաց Բադալյանը՝ հավելելով, որ «Կարմիր բլուրում» պեղումները կշարունակվեն նաև հաջորդ տարի:

«Մենք հույս ունենք ամբողջապես պեղել այս մոնումենտալ համալիրը, այնուհետև ամրակայել և դարձնել հուշարձանի մաս: Կարծում եմ սա շատ գրավիչ կլինի, քանի որ մենք խոսում ենք շուկայի կամ քարավանատան մասին: Հաջորդ տարի պեղումները ցույց կտան, թե կոնկրետ որ կառույցի մասին է խոսքը, սակայն, այն ինչ մենք բացում ենք, իր ճարտարապետական հատակագծով հիշեցնում է հայկական քարավանատների ճարտարապետական հատակագիծը»,-հավելեց Միքայել Բադալյանը:

Սեպտեմբերի 24-ից «Կարմիր բլուրում» մեկնարկած պեղումները կավարտվեն նոյեմբերի 19-ին:

Հայերեն English Español Русский

Այսօր արձանագրում ենք միջազգային բոլոր ժամանակակից ստանդարտներին համապատասխանող անձնագրի թողարկումը Հայաստանում. վարչապետ

Հայաստանը կարևորում է Ծոցի տարածաշրջանի երկրների հետ տնտեսական համագործակցության խորացումը․ Միրզոյան

Բահրեյնում քննարկվել է Հայաստանի և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարը

Նոր սերնդի կենսաչափական համակարգի գործարկումը Հայաստանի Հանրապետությունում

ՀՀ վարչապետն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին

Երևանում COP17-ի փակումն ազդարարվեց համերգով

Նոյեմբերի 2-ի միջոցառումների անոնս

Իրանը պահանջում է վերացնել նավթի արտահանման սահմանափակումները և կրճատել տարածաշրջանում ԱՄՆ-ի զինված ներկայությունը. Աբբաս Արաղչի

Լարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խորհրդարանական խմբակցությունների հետ

Նոյեմբերի 1-ի միջոցառումների անոնս