Վահան Քերոբյանը հանդիպել է «Shell» ընկերության ղեկավար կազմի հետ
1 րոպեի ընթերցում
![Վահան Քերոբյանը հանդիպել է «Shell» ընկերության ղեկավար կազմի հետ](http://armenpress.am/resized/480/static/news/b/2022/11/1097553.jpg)
ԵՐԵՎԱՆ, 17 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍԵՐԵՎԱՆ: Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նոյեմբերի 16-ին հանդիպել է նավթի և գազի խոշորագույն ընկերություններից մեկի՝ բրիտանա-հոլանդական «Shell» ընկերության ղեկավար կազմի հետ։ «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է նախարարի ֆեյսբուքյան գրառումից:
«Հանդիպմանը վերահաստատել եմ Հայաստանի կառավարության պատրաստակամությունը` աջակցելու «Shell» ընկերության մուտքին հայաստանյան շուկա։ Կարծում եմ` այս քայլը կարևոր ազդակ կլինի համաշխարհային այլ ընկերությունների համար ևս»,-գրել է նախարար Քերոբյանը: