ՀՀ պաշտպանության նախարարն ու ԱՄՆ ԶՈՒ գեներալը քննարկել են պաշտպանական ոլորտում համագործակցությանն առնչվող հարցեր
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը նոյեմբերի 17-ին ընդունել է ԱՄՆ ԶՈՒ եվրոպական հրամանատարության պլանավորման, քաղաքականության, ռազմավարության և կարողությունների հարցերով տնօրեն, գեներալ-մայոր Դանիել Լասիկայի գլխավորած պատվիրակությանը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ Պաշտպանության նախարարությունից, նշելով, որ քննարկվել են պաշտպանական ոլորտում երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր: