Կամազ մակնիշի ավտոմեքենայի կողաշրջման հետևանքով զինծառայող է մահացել. ՀՀ ՊՆ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ՊՆ «Կամազ» մակնիշի ավտոմեքենայի՝ նոյեմբերի 16-ին ժամը 09:50-ի սահմաններում տեղի ունեցած կողաշրջման հետևանքով մահացել է զինծառայող Գրիգոր Արթուրի Գրիգորյանը (ծնված՝ 2000թ.):
Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ՀՀ Պաշտպանության նախարարությունից, մարմնական վնասվածքներ են ստացել 7 զինծառայողներ, որոնք տեղափոխվել են կայազորային հոսպիտալ, հետազոտվել են և ստանում են անհրաժեշտ բուժօգնություն. զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում:
Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
Դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար տարվում է քննություն: