ԿԲ-ն 2023-ին պետք է շարունակի բարձր տոկոսադրույքների քաղաքականությունը՝ ձգտելով վերադառնալ գնաճի 4 տոկոս չափին. նախարար

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում գնաճի տեմպերը շարունակում են բարձր մնալ՝ շուրջ 9 տոկոս, ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը կարևորեց, որ ԿԲ-ն շարունակի բարձր տոկոսադրույքների քաղաքականությունը՝ ձգտելով հաջորդ տարեվերջին վերադառնալ գնաճի համար օրենքով սահմանված 4 տոկոս չափին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Տիգրան Խաչատրյանն այս մասին ասաց ԱԺ-ում 2023 թվականին պետական բյուջեի նախագծի քննարկմանն իր ելույթում:

«Այս տարվա գնաճի տեմպերը շարունակում են մնալ բարձր՝ գտնվելով 9 տոկոսի սահմաններում: Տրամաբանական է, որ 2023 թվականի ընթացքում ԿԲ-ն պետք է շարունակի բարձր տոկոսադրույքների քաղաքականությունը՝ ձգտելով հաջորդ տարեվերջին վերադառնալ գնաճի համար օրենքով սահմանված 4 տոկոս չափին»,-ասաց Խաչատրյանը:

Ըստ նախարարի՝ նշված քաղաքականությունը որոշ չափով կսահմանափակի տնտեսության իրական հատվածին առաջարկվող ֆինանսական ռեսուրսները, և դրանք հասանելի կմնան հատկապես այնպիսի տնտեսական ծրագրերի համար, որոնք ունեն բարձր եկամտաբերություն և կարող են հաղթահարել ավելացող ֆինանսական ծախսերը:

Նախարար նշեց նաև, որ շարունակում են առկա լինել արտաքին միջավայրի հետ կապված զգալի մարտահրավերներ: Հայաստանի արտահանման հիմնական շուկաներում՝ ՌԴ-ում, Չինաստանում, եվրոգոտում և ԱՄՆ-ում տնտեսական աճի միջավայրային ռիսկերը շարունակում են մնալ բավականին բարձր: Օրինակ՝ կանխատեսվում է, որ 2023-ի ընթացքում ՌԴ տնտեսությունը կկրճատվի 2.3 տոկոս, եվրոգոտում տնտեսական աճը կկազմի ընդամենը 0.5 տոկոս, Չինաստանում՝ 4.4 տոկոս, իսկ ԱՄՆ-ում՝ 1 տոկոսի սահմաններում: Ընդհանուր առմամբ հաջորդ տարի գլոբալ տնտեսական աճը կկազմի 2.7 տոկոս, ինչն ավելի ցածր է այս և նախորդ տարվա տնտեսական աճի ցուցանիշներից:

«Համաշխարհային միջավայրի առնչությամբ առկա են նաև դրական փոփոխությունների կանխատեսումներ, այդ թվում՝ պարենի համաշխարհային գների նվազման, միջազգային փոխադրումների շուկաներից եկող լոգիստիկ ծառայությունների հուսալիության բարձրացման, դրանց գների նվազման վերաբերյալ: Այս գործոնները կարող են նպաստավոր լինել 2023-ի ընթացքում արտաքին առևտրի ակտիվացման և դրա ազդեցությամբ տնտեսական աճի համար»,-ասաց Խաչատրյանը:

Հայերեն English Español Русский

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա