Հասարակական

Մետավերս, նորարարություններ և մեդիայի ապագա. Աբու Դաբիում մեկնարկեց Համաշխարհային մեդիա կոնգրեսը

3 րոպեի ընթերցում

Մետավերս, նորարարություններ և մեդիայի ապագա. Աբու Դաբիում մեկնարկեց Համաշխարհային մեդիա կոնգրեսը

ԱԲՈՒ ԴԱԲԻ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Միացյալ Արաբական Էմիրությունների մայրաքաղաքում նոյեմբերի 15-ին աշխատանքները սկսեց Համաշխարհային մեդիա կոնգրեսը(Global Media Congress)։ Եռօրյա կոնգրեսը, որին որպես մեդիա հովանավոր մասնակցում է «Արմենպրես» լրատվական գործակալությունը, անց է կացվում առաջին անգամ։

Կոնգրեսի բացումը տրվեց ԱՄԷ փոխվարչապետ, նախագահական հարցերով նախարար շեյխ Մանսուր բին Զայեդ Ալ Նահյանի ողջույնի խոսքով, ով ընդգծեց, թե երկրի ղեկավարություննինչքանմեծ տեղ է հատկացնում մեդիայի աշխատանքին ու ոլորտի զարգացմանը։

«Մենք ցանկանում ենք, որ մեդիա կոնգրեսը դառնա ամենամյա, համաշխարհային հարթակ՝ փորձի և տեսակետների փոխանակման, ինչպես նաև համագործակցության բարելավման ու գիտելիքներով կիսվելու համար։ Իմ խնդրանքն է մեդիայի ոլորտի բոլոր ներկայացուցիչներին՝ բերելու ձեր փորձառությունն ու գաղափարները՝ գտնելու լավագույն լուծումներնայն մարտահրավերներին, որոնց այսօր բախվում է աշխարհը»,- ասված էր շեյխ Մանսուր բին Զայեդ Ալ Նահյանի խոսքում, որը ներկաներին փոխանցեց WAM լրատվական գործակալության տնօրեն, կոնգրեսի կազմակերպչական հարցերով հանձնաժողովի ղեկավար Մոհամեդ ալ Ռայիսին։

Վերջինս բացման արարողության ժամանակ մետավերսի վիրտուալ միջավայրում հարցազրույց տվեց վիրտուալ հարցազրուցավարին՝ խոսելով ոլորտում նորարարությունների կիրառման ու դրա հեռանկարների վերաբերյալ։

«Մենք կարծում ենք՝ հիանալի կլինի, եթե բոլորս միասին փորձենք մեդիա ոլորտի համար գտնելոչ սովորական, նորարարական լուծումներ՝ կենտրոնանալով նոր տեխնոլոգիաների ու գաղափարների վրա։ Այս ամենը շահեկան կլինի ոլորտին նոր ձև հաղորդելու տեսանկյունից։ Հենց այս գաղափարն է ընկած Համաշխարհային մեդիա կոնգրեսը կազմակերպելու որոշման հիմքում»,- նշեց Մոհամեդ ալ Ռայիսին։

Նա նկատեց, որ այսուհետ կոնգրեսն ամեն տարի մեկ հարկի տակ կհավաքի ոլորտին վերաբերող նոր գաղափարներն ու զարգացումները, կդառնա հետաքրքիր վայր, որտեղ մարդիկ ողջ աշխարհից կփոխանակվեն գաղափարներով ու կառաջարկեն նոր լուծումներ։

Նոյեմբերի 15-17-ը կայանալիք կոնգրեսի շրջանակում տեղի կունենան մասնագիտական համաժողով և ցուցահանդես, որը կենտրոնացած կլինի մեդիա ոլորտի վերջին զարգացումների ու ապագայի վրա։ Կոնգրեսի շրջանակում կայանալիք համաժողովը կրելու է «Կերտելով մեդիայի ապագան» խորագիրը։ Եռօրյա համաժողովի ընթացքում մեդիաոլորտի ներկայացուցիչները կփոխանակվեն գաղափարներով ու կառաջարկեն լուծումներ, որոնք առաջիկա տարիներին վերափոխելու են ոլորտը։

Կոնգրեսին մասնակցում են29երկրի ավելի քան170լրատվական կազմակերպություններ։

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում