Հասարակական

ՀՀ նորանշանակ դեսպանը հավատարմագրերի պատճենն է հանձնել Նոր Զելանդիայի ԱԳ և Առևտրի նախարարության արարողակարգի ղեկավարին

1 րոպեի ընթերցում

ՀՀ նորանշանակ դեսպանը հավատարմագրերի պատճենն է հանձնել Նոր Զելանդիայի ԱԳ և Առևտրի նախարարության արարողակարգի ղեկավարին

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նոր Զելանդիայում ՀՀ նորանշանակ դեսպան Արեգ Հովհաննիսյանն (նստավայրը՝ Տոկիո) նոյեմբերի 14-ին իր հավատարմագրերի պատճենը հանձնեց Նոր Զելանդիայի արտաքին գործերի և առևտրի նախարարության արարողակարգի ղեկավար Ռոդ Հերիսին:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Ճապոնիայում Հայաստանի դեսպանության տարածած հաղորդագրությունից, Ռ. Հերիսը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ՝ մաղթելով արգասաբեր աշխատանք: Կողմերը քննարկեցին երկկողմ միջպետական հարաբերություններին առնչվող հարցեր, ընդգծեցին Հայաստանում և Նոր Զելանդիայում երկու երկրների փոխադարձ ճանաչելիության բարձրացման անհրաժեշտությունը, կարևորեցին համագործակցությունը միջազգային կազմակերպությունների շրջանակներում:

Դեսպան Հովհաննիսյանը Ռ. Հերիսին ներկայացրեց Հայաստանի ձեռնարկած գործնական քայլերը Հարավային Կովկասում հարատև և կայուն խաղաղություն հաստատելու ուղղությամբ, ինչպես նաև տարածաշրջանի ներկա աշխարհաքաղաքական իրադրությունը և անվտանգային հարցերը:

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում