Հասարակական

Հակառակորդի կրակոցից վիրավորված զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում

1 րոպեի ընթերցում

Հակառակորդի կրակոցից վիրավորված զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում

ԵՐԵՎԱՆ, 11 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախօրեին հակառակորդի կրակոցից վիրավորված զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը:

«Վիրավորում ստացած զինծառայողը զինվորական հոսպիտալում վիրահատվել է: Վիրահատությունը բարեհաջող է անցել: Այս պահի դրությամբ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում, հոսպիտալի բուժանձնակազմի հսկողության տակ է»,- ասաց Թորոսյանը:

Հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված մարտական դիրքում նոյեմբերի 10-ին ժամը 10:30-ի սահմաններում հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում էր ստացել ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող, շարքային Պ. Խ.-ն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում