ՀՀ ՄԻՊ-ը ԵՄ բարձրաստիճան ներկայացուցիչների հետ հանդիպմանն անդրադարձել է Ադրբեջանի ղեկավարության կողմից շարունակվող հայատյացության քաղաքականությանը

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրյուսել կատարած աշխատանքային այցի ընթացքում Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը հանդիպել է ԵՄ մարդու իրավունքների հարցերով հատուկ հանձնակատար Իմոն Գիլմորի, Արտաքին գործողության եվրոպական ծառայության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով կառավարող տնօրենի տեղակալ Լյուկ Դևինի, Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով գլխավոր տնօրինության Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի և Արևելյան գործընկերության հարցերով բաժնի ղեկավար Դավիթ Քալլենի հետ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՄԻՊ-ի գրասենյակից հայտնում են, որ հանդիպումների ընթացքում տիկին Գրիգորյանն անդրադարձել է Ադրբեջանի բարձրաստիճան ղեկավարության կողմից շարունակվող հայատյացության քաղաքականությանը, ատելության խոսքի դրսևորումներին և ատելության հիմքով հանցագործություններին՝ մանրամասներ ներկայացնելով սեպտեմբերի 13-14-ին ՀՀ սուվերեն տարածքի վրա Ադրբեջանի հարձակման հետևանքների, բազմաթիվ պատերազմական հանցագործությունների, այդ թվում՝ խոշտանգումների, ինչպես նաև անմարդկային ու նվաստացուցիչ վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ: Պաշտպանը զրուցակիցներին է տրամադրել հաստատության կողմից հարձակման հետևանքների վերաբերյալ հրապարակված արտահերթ զեկույցները:

ԵՄ մարդու իրավունքների հարցերով հատուկ հանձնակատար Իմոն Գիլմորի հետ հանդիպման ընթացքում Քրիստիննե Գրիգորյանը ներկայացրել է ՀՀ-ում մարդու իրավունքների պաշտպանության իրավիճակը, ի թիվս այլնի՝ ընտանիքում բռնության դեմ պայքարի, կանանց տնտեսական հզորացման ու իրավազորման, խտրականության դեմ պայքարի հարցերում մարտահրավերները: Իր խոսքում Գրիգորյանը ընդգծել է 2020 թ. ԵՄ կողմից ընդունված գլոբալ մարդու իրավունքների հարցերով սանկցիաների ռեժիմի կիրառելության կարևորությունը՝ որպես տարածաշրջանում անպատժելիության մթնոլորտին հակազդելու միջոց: Իմոն Գիլմորը շնորհավորել է Պաշտպանին մանդատի ստանձնման կապակցությամբ և հայտնել իր պատրաստակամությունը՝ գործադրելու ջանքեր ուղղված համագործակցության խորացմանը:

Արտաքին գործողության եվրոպական ծառայության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով կառավարող տնօրենի տեղակալ Լյուկ Դևինի հետ հանդիպմանը զրուցակիցները քննարկել են ՀՀ տարածքի վրա ադրբեջանական հարձակման հետևանքները և դրանց ազդեցությունը մարդու իրավունքների պաշտպանության իրավիճակի վրա:

Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով գլխավոր տնօրինության Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի և Արևելյան գործընկերության հարցերով բաժնի ղեկավար Դավիթ Քալլենի հետ հանդիպման շրջանակում Պաշտպանը ներկայացրել է մարդու իրավունքների պաշտպանությանն ու խթանմանն ուղղված ԵՄ կողմից ֆինանսավորվող ծրագրերի իրականացման ընթացքը և մատնանշել համագործակցության բարձր մակարդակը ինչպես ՀՀ-ում ԵՄ պատվիրակության, այնպես էլ ծրագրերի իրականացումն ապահովող միջազգային գործընկերների հետ:

Ներկայացնելով հաստատության հիմնական առաջնահերթությունները՝ տիկին Գրիգորյանն առանձնացրել է հիմնական կարիքները, որին ի պատասխան՝ ԵՄ գործընկերները վերահաստատել են իրենց պատրաստակամությունը՝ աջակցելու հաստատության հզորացմանն ու կարողությունների զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացմանը:

Հայերեն English Español Русский

Ճապոնիան ԱՄՆ-ից պահանջել է խստացնել կարգապահական վերահսկողությունը Օկինավայում տեղակայված ամերիկացի զինվորականների շրջանում

Իրանի ԱԳ նախարարը բանակցություններ վարելու նպատակով ժամանել է Աշխաբադ

Նիկոլ Փաշինյանը հայտնել է ԹՐԻՓՓ-ի երթուղին

Կառավարությունը ծրագրում է նոյեմբերին հրապարակել նոր Սահմանադրության նախագիծը

Հակակոռուպցիոն կոմիտեն բացահայտել է կաշառք տալու և ստանալու մի շարք դեպքեր. 10 անձի մեղադրանք է առաջադրվել

Հութիները հայտնել են Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիայի հարվածների հետևանքով տուժածների մասին

ՀՏԶՀ-ի պատվիրատվությամբ Լոռիում իրականացվում է 30 շինարարական ծրագիր

Ճապոնիայում ստեղծվել է աղետների կառավարման ազգային գործակալություն

2027 թվականի պետբյուջեի եկամտային մասը պլանավորված է 10 միլիարդ դոլար. Փաշինյան

Պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ