ՀՀ ԱՍՀ և Շրջակա միջավայրի նախարարներն ընդունել են «Էյ-Թի-ՓԻ» բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչներին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ու Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը նոյեմբերի 8-ին ընդունել են «Էյ-Թի-ՓԻ» (Armenia Tree Project) բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչներին՝ կազմակերպության գործադիր տնօրեն Ջինմարի Փափելյանի գլխավորությամբ։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ԱՍՀ նախարարությունից, հանդիպման ընթացքում ներկայացվել են Հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրերը, գրանցած արդյունքները, շեշտվել վերջինիս առաքելությունը, այն է՝ աջակցել մարդկանց և, առաջին հերթին, կարիքավոր ընտանիքներին՝ նպաստելով նրանց ինքնաբավության մակարդակի բարձրացմանն ու միաժամանակ պահպանելով բնական էկոհամակարգերը:

Ընդգծելով ընտանիքների զբաղվածության ապահովմանն ուղղված ծրագրերի իրականացման, ինչպես նաև դրանց սոցիալական և բնապահպանական բաղադրիչների համատեղելիության կարևորությունը՝ նախարարները պատրաստակամություն են հայտնել համագործակցել արդեն իսկ իրականացվող Տնամերձ տնկարանների ծրագրի շրջանակում։ Սա միջոցառում է, որը հնարավորություն է տալիս շահառու ընտանիքներին տրամադրել սերմեր, անհրաժեշտ նյութեր, հմտություններ, որոնց շնորհիվ վերջիններս կարողանում են տնկել ու աճեցնել ծառեր՝ հետագայում դրանք վաճառելով հենց Հիմնադրամին։

Ընտանիքներին հավելյալ եկամտով ապահովելու այս ծրագրի շրջանակում ԱՍՀ նախարար Նարեկ Մկրտչյանն առաջարկել է դիտարկել նաև նախարարության կողմից արդեն իսկ իրականացվող «Սեզոնային զբաղվածության ծրագրի» հետ համատեղելիությունը, որից միայն 2022 թվականին օգտվել է ավելի քան 1170 անձ։ Նախարար Մկրտչյանն առաջարկել է նաև դիտարկել նախարարության ենթակայությամբ գործող ՊՈԱԿ-ների բնակիչներին որպես ծրագրի շահառու ներգրավելու հնարավորությունը։

Հակոբ Սիմիդյանը ևս ողջունել է ծրագրի համատեղ իրականացման հնարավորությունը՝ նշելով, որ տարածքների ընտրության, քարտեզագրման և այլ աշխատանքներում իրենց մասնակցությունը կունենան ՇՄ նախարարության ներկայացուցիչները։

Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել ստեղծել եռակողմ աշխատանքային խումբ՝ աշխատանքների կազմակերպման նպատակով։

Հայերեն Español

Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում 36 ժամ ջուր չի լինի

Պետք է պայքարենք, որ շինաղբը չհայտնվի աղբամաններում. Տիգրան Ավինյան

Նորակառույց շենքի բնակարանում գազիֆիկացում ունենալու համար կառուցապատողի համաձայնության անհրաժեշտությունը չկա․ ՄՍՇՊՀ

Ճապոնիան ԱՄՆ-ից պահանջել է խստացնել կարգապահական վերահսկողությունը Օկինավայում տեղակայված ամերիկացի զինվորականների շրջանում

Իրանի ԱԳ նախարարը բանակցություններ վարելու նպատակով ժամանել է Աշխաբադ

Նիկոլ Փաշինյանը հայտնել է ԹՐԻՓՓ-ի երթուղին

Կառավարությունը ծրագրում է նոյեմբերին հրապարակել նոր Սահմանադրության նախագիծը

Հակակոռուպցիոն կոմիտեն բացահայտել է կաշառք տալու և ստանալու մի շարք դեպքեր. 10 անձի մեղադրանք է առաջադրվել

Հութիները հայտնել են Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիայի հարվածների հետևանքով տուժածների մասին

ՀՏԶՀ-ի պատվիրատվությամբ Լոռիում իրականացվում է 30 շինարարական ծրագիր