Հասարակական

Արցախյան 44-օրյա պատերազմից հետո Տավուշի սահմաններում ոչ մի փոփոխություն տեղի չի ունեցել. մարզպետ

1 րոպեի ընթերցում

Արցախյան 44-օրյա պատերազմից հետո Տավուշի սահմաններում ոչ մի փոփոխություն տեղի չի ունեցել. մարզպետ

ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2020 թվականի Արցախյան 44-օրյա պատերազմից հետո Տավուշի սահմաններում ոչ մի փոփոխություն տեղի չի ունեցել։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը:

Նա հերքեց այն խոսակցությունները, որ թշնամին վրաններ է տեղադրել հանդամասերում, ապա հրաժարվեց պատասխանել այն հարցին, թե կան արդյոք գյուղեր, որոնք, հնարավոր է, հանձնվեն թշնամուն: «Այդ հարցը ինձ այլևս չտաք: Այս պահին նման բան չի քննարկվում»,-ասաց նա:

Անդրադառնալով սեպտեմբերի 13-ից հետո առկա իրավիճակին՝ մարզպետն ասաց, որ 90-ականներից հետո Տավուշում միշտ էլ հատուկենտ կրակոցներ եղել են:

Նա նաև հերքեց այն լուրերը, որ Վերին Ոսկեպարի սահմանին ռուս խաղաղապահների անցակետ կա: «Չկա նման բան»,-պատասխանեց մարզպետը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում