Հասարակական

Նոյեմբերի 4-ին Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օծման և գահակալության 23-րդ տարեդարձն է

1 րոպեի ընթերցում

Նոյեմբերի 4-ին Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օծման և գահակալության 23-րդ տարեդարձն է

ԵՐԵՎԱՆ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օծման և գահակալության 23-րդ տարեդարձն է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական բաժնից:

«Որդիական խոնարհությամբ շնորհավորում ենք Ամենայն Հայոց Հայրապետի օծման և գահակալության 23-րդ տարեդարձը՝ մաղթելով, որ Բարձրյալն Աստված անսասան պահի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը և Նորին Սրբությանը շնորհի քաջառողջ երկար գահակալություն և ազգօգուտ ու եկեղեցաշեն գործերի նորանոր հաջողություններ՝ ի պայծառություն Առաքելական Մայր Եկեղեցու և ի բարօրություն հավատավոր մեր ժողովրդի։

Թող Տերն Ամենակալ խաղաղություն ու բարգավաճում պարգևի հայրենի մեր երկրին և հավատավոր ժողովրդին»,- ասված է հայտարարության մեջ։

Կարդացեք հոդվածը` EspañolРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում