Հայ արտադրողները հնարավորություն կունենա իրենց արտադրանքը վաճառել Լոս Անջելես քաղաքում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սուրբ ծննդյան տոներին ընդառաջ` դեկտեմբերի 10-ին և 11-ին, հայ արտադրողները հնարավորություն կունենա իրենց արտադրանքը վաճառել ԱՄՆ Լոս Անջելես քաղաքում։ Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են Հայկական տեղեկատվական կենտրոնից, երկու օր շարունակ Գլենդելի Սիվիք Աուդիտորիումում «Buy Armenian» ընկերությունը և «Standing Our Families» հիմնադրամը համատեղ իրականացնելու են Ամանորի նախատոնական ցուցահանդես - վաճառք։

«Buy Armenian» նախատոնական միջոցառման նպատակն է աջակցել Հայաստանի տնտեսության բարելավմանը և հայկական ընկերություններին հնարավորություն ընձեռել ընդլայնել վաճառքի աշխարհագրությունը, մասնավորապես, ապահովել հայկական ընկերությունների մուտքը ԱՄՆ շուկա։ Ցուցահանդես վաճառքին մասնակցելու համար տաղավար վարձակալելու հնարավորություն կունենա ընդամենը 80 ընկերություն։

Հարթակը (https://buyarmenian.com) իրականացնում է հայկական արտադրանքի առաջխաղացում և վաճառք Լոս Անջելեսում։ «Buy Armenian» հարթակի մեկնարկը տրվել է 44-օրյա պատերազմից հետո, երբ Լիլիթ և Նշան Օդաբաշիանները ստեղծել են նույնանուն սոցիալական էջը։ Այն շատ արագ բազմահազարանոց լսարան է հավաքել և մեծ արձագանք ստացել, ինչն էլ հիմնադիրներին ոգեշնչել է ստեղծելու մեկ միասնական հարթակ «Buy Armenian» անունով, որտեղ կարելի է գնել հայկական արտադրության տարբեր տեսակի ապրանքներ։ Հարթակի հաջողությունը զգալի է եղել և արդեն 2-րդ տարին է, ինչ կազմակերպվում է նման միջոցառում։

Ինչպես նշել են կազմակերպիչները՝ տաղավարների ամրագրման գործընթացն արդեն մեկնարկել է։

Հայերեն Español Русский

Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում 36 ժամ ջուր չի լինի

Պետք է պայքարենք, որ շինաղբը չհայտնվի աղբամաններում. Տիգրան Ավինյան

Նորակառույց շենքի բնակարանում գազիֆիկացում ունենալու համար կառուցապատողի համաձայնության անհրաժեշտությունը չկա․ ՄՍՇՊՀ

Ճապոնիան ԱՄՆ-ից պահանջել է խստացնել կարգապահական վերահսկողությունը Օկինավայում տեղակայված ամերիկացի զինվորականների շրջանում

Իրանի ԱԳ նախարարը բանակցություններ վարելու նպատակով ժամանել է Աշխաբադ

Նիկոլ Փաշինյանը հայտնել է ԹՐԻՓՓ-ի երթուղին

Կառավարությունը ծրագրում է նոյեմբերին հրապարակել նոր Սահմանադրության նախագիծը

Հակակոռուպցիոն կոմիտեն բացահայտել է կաշառք տալու և ստանալու մի շարք դեպքեր. 10 անձի մեղադրանք է առաջադրվել

Հութիները հայտնել են Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիայի հարվածների հետևանքով տուժածների մասին

ՀՏԶՀ-ի պատվիրատվությամբ Լոռիում իրականացվում է 30 շինարարական ծրագիր