Նվազագույն կենսաթոշակը 2023 թվականի հուլիսից կհասնի 36 հազար դրամի

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում նախատեսվում է 2023 թվականի հուլիսից նվազագույն կենսաթոշակը հասցնել 36 հազար դրամի:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2023 թվականի պետբյուջեի նախագծի քննարկմանը:

«2023 թվականի կանխատեսումներում հաշվի են առնվել կենսաթոշակային ապահովության ոլորտի հիմնական ցուցանիշների, 2022 թվականին սեպտեմբերի 1-ից բարձրացված չափերը և դրանց՝ 2023 թվականի ընթացքում նախատեսվող բարձրացումների ու Կենսաթոշակային օրենսդրության մեջ կատարվող ռեֆորմները: Մասնավորապես, կանխատեսումներում հիմք են ընդունվել հետևյալ ցուցանիշները՝ նվազագույն կենսաթոշակի չափը՝ 31 հազար դրամ՝ մինչև 2022 թ սեպտեմբերի 1-ը գործող 28 հազար 600 դրամի փոխարեն: Իսկ 2023 թվականին հուլիսից նախատեսվում է նվազագույն կենսաթոշակը հասցնել 36 հազար դրամ: Աշխատանքային կենսաթոշակը հաշվարկելու համար հիմնական կենսաթոշակի չափը՝ 21 հազար դրամ՝ 18 հազար դրամի փոխարեն: Իսկ 2022 թվականի հուլիսին նախատեսվում է հիմնական կենսաթոշակի չափը հասցնել 36 հազար դրամի՝ աշխատանքային ստաժի 1 տարվա արժեքը 2022 թ հուլիսից սահմանվելով 525 դրամ՝ ներկայիս 500 դրամի փոխարեն »,-ասաց Մկրտչյանը:

Նախատեսվում է, որ 2023 թվականի հուլիսից աշխատանքային կենսաթոշակի միջին ամսական չափը կկազմի շուրջ 50 հազար դրամ՝ ներկայիս 46 հազար 500 դրամի դիմաց: Իսկ զինվորական կենսաթոշակի միջին ամսական չափը 2023 թվականի հուլիսից կկազմի շուրջ 89 հազար դրամ՝ ներկայիս 80 հազար 900 դրամի փոխարեն:

Հայերեն English Русский

Հրանտ-Լեոն Ռանոսը պաշտոնապես տեղափոխվեց «Կայզերսլաուտերն»

Երվանդ Քոչարի թանգարանը շնորհակալագիր հանձնեց «Արմենպրես»-ին և այլ գործընկերների կառույցի կողքին լինելու համար

Հայաստան են ժամանել Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձևաչափի խորհրդարանների ղեկավարների գլխավորած պատվիրակությունները

Վարչապետը ներկայացրեց սահմանազատումը հյուսիսային հատվածից շարունակելու պատճառը

Հայաստանը՝ հին բաբելոնյան արձանագրություններից մեկում. բրիտանացի գիտնականը ներկայացրեց բացառիկ նմուշ

Մեր խնդիրն առաջին հերթին չվնասելն է. Փաշինյանը՝ գերիների վերադարձի համար ջանքերի մասին

Կայացել է Հայաստանի 4-րդ շրջանի Համընդհանուր պարբերական դիտարկման զեկույցի քննարկումը

Մենք փրկիչներ չենք փնտրում և չենք գտել. ԱԳ նախարարը՝ Հայաստան-ԱՄՆ նոր փաստաթղթի մասին

Հայաստան կժամանի Ղրղզստանի ԱԳ նախարար Ժեենբեկ Կուլուբաևը

Կառավարությունը քննարկում է տարբերակված ավելացված արժեքի հարկի համակարգ ունենալու հարցը