Տնտեսություն

2023 թվականի պետական բյուջեով Արցախին 144 միլիարդ դրամի չափով ֆինանսավորում կտրամադրվի

1 րոպեի ընթերցում

2023 թվականի պետական բյուջեով Արցախին 144 միլիարդ դրամի չափով ֆինանսավորում կտրամադրվի

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ 2023 թվականի պետական բյուջեով նախատեսվում է 144 միլիարդ դրամի չափով ֆինանսավորում տրամադրել Արցախին։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2023 թ. պետական բյուջեի մասին օրենքի նախագծիքննարկման ժամանակ այս մասին ասաց Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը։

Նա նշեց, որ 2022 թվականի համար ևս 144 միլիարդ դրամ էր նախատեսվել։

«Այսինքն՝ առանց փոփոխության եկող տարի նույնչափ կֆինանսավորվի»,- ասաց Խաչատրյանը։

Նա հավելեց, որ ընթացքում խնդիրներ ի հայտ գալու դեպքում Հայաստանի կառավարությունը լրացուցիչ կքննարկի և համապատասխան լուծումներ կտա դրանց, ինչի համար նախատեսվել է ևս 20 միլիարդ դրամ: Որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության նախորդ նիստում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում