Տնտեսություն

2023 թվականին ևս պետք է ապահովենք 7 տոկոս տնտեսական աճ, դա մեր հանձնառությունն է․ վարչապետ

2 րոպեի ընթերցում

2023 թվականին ևս պետք է ապահովենք 7 տոկոս տնտեսական աճ, դա մեր հանձնառությունն է․ վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանում տնտեսական իրավիճակը լավ է գնահատում։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Կառավարության նիստի ժամանակ երկրի ղեկավարը վիճակագրական տվյալներ ներկայացրեց։

«2022 թվականի սեպտեմբերին մենք արձանագրել ենք 14,6 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշ, իսկ 2021 թվականի հունվար-սեպտեմբերի նկատմամբ 2022 թվականի հունվար-սեպտեմբերին՝14,1 տոկոս աճ: Արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 10 տոկոսով, շինարարության ծավալը՝ 14,3 տոկոսով, առեւտրի շրջանառությունը՝ 14,5 տոկոսով, ծառայությունների ծավալը՝ 27,1 տոկոսով, էլեկտրաէներգիայի արտադրության ծավալը՝ 16,9 տոկոսով: Արտահանումն աճել է 63,8 տոկոսով, ներմուծումը՝ 61,6 տոկոսով»,-ասաց վարչապետը՝ հավելելով, որ գյուղատնտեսությունը միակ ոլորտն է, որտեղ անկում է գրանցվել։

Վարչապետի խոսքով՝ եթե լավատեսական կանխատեսումներն իրականություն դառնան, ապա, կստացվի, որ միջինում, 2019, 2020, 2021 ու 2022 թվականներին 7 տոկոսանոց աճի տեմպը պահպանվել է։

«Այս տարվա բարձր տնտեսական աճը մեզ համար որոշակի ռիսկեր է առաջ բերում, մենք մյուս տարի այս բարձր տեմպերի վրա պետք է ապահովենք էլի 7 տոկոս տնտեսական աճ, դա մեր հանձնառությունն է։ Կրկին ուզում եմ ուշադրությանը հրավիրել պետական ծախսերի արդյունավետ իրականացմանը, որը այլ գործոնների հետ վճռորոշ նշանակություն է ունենալու Հայաստանի տնտեսական աճի ցուցանիշի համար», - ասաց նա։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում