Ադրբեջանը խոչընդոտներ է ստեղծում հայ զինվորների դիերի որոնողական աշխատանքների համար. Փաշինյան
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանը սեպտեմբերի 14-ից սկսած ամենատարբեր խոչընդոտներ է ստեղծում ադրբեջանական վերջին օկուպացիայի գոտում հայ զինվորների դիերի որոնողական աշխատանքների համար։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին Twitter-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Սա հակահումանիստական և անընդունելի պահվածք է»,-նշված է վարչապետի գրառման մեջ: