Քաղաքականություն

Շարունակելու ենք աջակցել խաղաղության քաղաքականությանը. Իրակլի Ղարիբաշվիլի

1 րոպեի ընթերցում

Շարունակելու ենք աջակցել խաղաղության քաղաքականությանը. Իրակլի Ղարիբաշվիլի

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է, որ Վրաստանի կառավարությունը շարունակում է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորման խաղաղ գործընթացին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Վրաստանի վարչապետն այս մասին ասել է Թբիլիսիում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումից հետո:

«Մենք քննարկել ենք տարածաշրջանում առկա իրավիճակը, անդրադարձել ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցային գործընթաց սկսելու վերաբերյալ վերջին պայմանավորվածությանը: Դա, իհարկե, մեզ հույս է ներշնչում: Վրաստանը, ես և մեր կառավարությունը հայտարարում ենք, որ ամբողջությամբ պատրաստ ենք շարունակել խաղաղության քաղաքականությունը, որը մենք միասին ենք սկսել: Նաև ցանկանում եմ ընդգծել, որ խաղաղ հարևանության նախաձեռնությունը չի հակասում և չի փոխարինում համագործակցության որևէ այլ ձևաչափի: Հակառակը՝ այն կօգնի, և ես հավատում եմ, որ միասին մենք շատ կարևոր գործեր կանենք»,- ասել է Ղարիբաշվիլին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում