Հասարակական

Հայաստանում մեկ շաբաթում Covid-19-ով վարակվել է 231 մարդ. մահվան դեպք չի գրացվել

1 րոպեի ընթերցում

Հայաստանում մեկ շաբաթում Covid-19-ով վարակվել է 231 մարդ. մահվան դեպք չի գրացվել

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետությունում հոկտեմբերի 17-23-ն ընկած ժամանակահատվածում կատարվել է 3034 թեստավորում, գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 231 դեպք:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ նշված ժամանակահատվածում մահվան դեպք չի գրանցվել:

Վերջին 7 օրվա ընթացքում առողջացածների թիվը կազմում է 415, ներկայում բուժում է ստանում 512 քաղաքացի:

Հայաստանում, ընդհանուր առմամբ, համավարակի ժամանակահատվածում կատարվել է 3 մլն 226 հազար 167 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 445 հազար 100 դեպք:

Առողջացածների ընդհանուր թիվը կազմում է 434 հազար 17, մահացել է 8 հազար 706 քաղաքացի:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում