Տնտեսություն

ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի հաջորդ նիստը տեղի կունենա 2023 թվականի փետրվարին, Ալմաթիում

1 րոպեի ընթերցում

ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի հաջորդ նիստը տեղի կունենա  2023 թվականի փետրվարին, Ալմաթիում

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանում անցկացվող Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստի արդյունքներով ստորագրվել են մի շարք փաստաթղթեր, այդ թվում՝ ԵԱՏՄ տարածքում գյուղմթերքի պահեստային վկայագրերի տրամադրման, շրջանառության և մարման կանոնների մասին Համաձայնագիրը, որը միտված է Միությունում էլեկտրոնային առևտրի զարգացմանը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստում քննարկվել են օրակարգային մի շարք հարցեր, մասնավորապես՝ մինչև 2027 թ. ԵԱՏՄ ինտեգրված տեղեկատվական համակարգի զարգացման նպատակային ծրագիրը, ԵԱՏՄ շրջանակում արդյունաբերական համագործակցության հիմնական ուղղությունները, գազի, նավթի և նավթամթերքի ընդհանուր շուկայի ձևավորման ուղղությամբ 2021 թ. իրականացված միջոցառումները: Խորհուրդն անդրադարձել է 2021թ. ԵԱՏՄ երկրների փոխադարձ առևտրի վիճակին, ներմուծման փոխարինման ուղղությամբ իրականացվող համատեղ նախագծերին, կլիմայական օրակարգի շրջանակում ԵԱՏՄ միջոցառումների առաջին փաթեթին, 2021 թ. ԵԱՏՄ երկրների բյուջեների միջև ներմուծման մաքսատուրքերի բաշխման և գրանցման հարցերին և այլն:

Որոշվել է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի հաջորդ նիստն անցկացնել 2023 թ. փետրվարին, Ալմաթիում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում