Տնտեսություն

Վարչապետն արդիական է համարում ԵԱՏՄ-ի ներքին շուկայում խոչընդոտների վերացման հարցը

2 րոպեի ընթերցում

Վարչապետն արդիական է համարում ԵԱՏՄ-ի ներքին շուկայում խոչընդոտների վերացման հարցը

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ժամանակակից իրողություններում ԵԱՏՄ-ի ներքին շուկայում առկա խոչընդոտների վերացման հարցը հենց ներքին շուկայի կայունության համար է, որը չի կորցնում իր արդիականությունը։ Ինչպես տեղեկացնում է«Արմենպրես»-ը, Երևանում տեղի ունեցող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի լայն կազմով հանդիպմանը այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«ԵԱՏՄ ընդհանուր շուկայի կողմից տրամադրվող բոլոր հնարավորությունների պարագայում անդամ պետությունները պահպանում են ազգային օրենսդրությունների առանձնահատկություններն ու պահանջները և, անհրաժեշտության դեպքում, ի պատասխան նոր մարտահրավերների՝ կիրառում են պաշտպանողական միջոցներ իրենց ներքին շուկաների համար։ Միաժամանակ, ինտեգրման առանցքային գաղափարի և սկզբունքի ապահովման, ԵԱՏՄ ազատ տարածության չորս սկզբունքների լիարժեք իրականացման ճանապարհին մենք հետևողականորեն և նպատակաուղղված առաջ ենք շարժվում արգելքների վերացման ուղղությամբ»,- ասաց Փաշինյանը։

Վարչապետն ընդգծեց, որ ժամանակակից իրողություններում խոչընդոտների վերացման հարցը ներքին շուկայի կայունության համար է, որը չի կորցնում իր արդիականությունը։ «Սա շարունակական գործընթաց է, որի արդյունավետությունն ու օպերատիվությունը մեծապես կախված է Միության անդամ պետությունների և մարմինների համակարգված աշխատանքից, ինչպես նաև փոխզիջումային լուծում գտնելու պատրաստակամությունից»,- եզրափակեց Փաշինյանը։

ՀՀ ԱԳ փոխնախարարը և ESCAP-ի գործադիր քարտուղարը քննարկել են փոխգործակցության հեռանկարները

Տնտեսություն

ՀՀ ԱԳ փոխնախարարը և ESCAP-ի գործադիր քարտուղարը քննարկել են փոխգործակցության հեռանկարները

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալն ու ԱԶԲ գործադիր տնօրենն անդրադարձել են Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Սիսիան-Քաջարան հատվածի շինարարության ֆինանսավորմանը

Տնտեսություն

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալն ու ԱԶԲ գործադիր տնօրենն անդրադարձել են Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Սիսիան-Քաջարան հատվածի շինարարության ֆինանսավորմանը

Մայիսին ՀՀ առևտրային բանկերում ավանդների և վարկերի աճ է գրանցվել

Տնտեսություն

Մայիսին ՀՀ առևտրային բանկերում ավանդների և վարկերի աճ է գրանցվել

Հայաստանի բյուջեն ընդհանուր առմամբ պահպանել է հավասարակշռությունը

Տնտեսություն

Հայաստանի բյուջեն ընդհանուր առմամբ պահպանել է հավասարակշռությունը

2024 թվականի առաջին հինգ ամիսներին Հայաստանից արտահանման ու ներմուծման ծավալներն աճել են համապատասխանաբար 248 և 200 տոկոսով

Տնտեսություն

2024 թվականի առաջին հինգ ամիսներին Հայաստանից արտահանման ու ներմուծման ծավալներն աճել են համապատասխանաբար 248 և 200 տոկոսով

ՀՀ ԱԳ նախարարը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալին է ներկայացրել Հարավային Կովկասում անվտանգության իրավիճակի շուրջ զարգացումները

Քաղաքականություն

ՀՀ ԱԳ նախարարը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալին է ներկայացրել Հարավային Կովկասում անվտանգության իրավիճակի շուրջ զարգացումները

Իրականացման դեպքում «Չոր նավահանգիստ» նախագիծը կարող է Հայաստանի տնտեսության զարգացման լուրջ գործոն դառնալ

Տնտեսություն

Իրականացման դեպքում «Չոր նավահանգիստ» նախագիծը կարող է Հայաստանի տնտեսության զարգացման լուրջ գործոն դառնալ

Եվրոպական ինդեքսներ - 16/07/24

Տնտեսություն

Եվրոպական ինդեքսներ - 16/07/24

Ամերիկյան ինդեքսներն աճել են - 16/07/24

Տնտեսություն

Ամերիկյան ինդեքսներն աճել են - 16/07/24

NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են - 16/07/24

Տնտեսություն

NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են - 16/07/24

Նավթի գները նվազել են - 16/07/24

Տնտեսություն

Նավթի գները նվազել են - 16/07/24

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում