1 րոպեի ընթերցում
ՄՈՍԿՎԱ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպական ֆոնդային բորսաների հոկտեմբերի 19-ի առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են.
Գերմանական DAX ինդեքսը նվազել է 0.19%-ով և կազմել 12741.41 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսը նվազել է 0.43%-ով և կազմել 6040.72 կետ, բրիտանական FTSE ինդեքսը նվազել է 0.17%-ով և կազմել 6924.99 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսը նվազել է 2.84%-ով և կազմել 1010.24 կետ: