Հասարակական

Սոթք-Կուտական հատվածում Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հրադադարը խախտում են նախ՝ կրակելով միմյանց, ապա՝ հայկական դիրքերի ուղղությամբ. ՀՀ ՊՆ

1 րոպեի ընթերցում

Սոթք-Կուտական հատվածում Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հրադադարը խախտում են նախ՝ կրակելով միմյանց, ապա՝ հայկական դիրքերի ուղղությամբ. ՀՀ ՊՆ

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մարտական շփման գծում, մասնավորապես` Սոթք-Կուտական հատվածում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումների ծառայության գիշերային դիտարկման և վերլուծության արդյունքում պարզվել է, որ նրանց ստորաբաժանումները հրադադարը խախտում են նախ կրակելով միմյանց, ապա՝ հայկական դիրքերի ուղղությամբ: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է ՀՀ Պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունից:

«Այդպիսով, Ադրբեջանի ԶՈՒ-ն, նախ ստեղծում է տպավորություն, որ հայկական կողմն է կրակում իր հենակետերի ուղղությամբ, ապա սկսում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ բացել հայկական դիրքերի ուղղությամբ՝ իբր ի պատասխան հայկական կողմից բացված կրակի»,- նշված է հաղորդագրության մեջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում