Տնտեսություն

Made in Armenia-ն՝ որակի չափանիշ. PROFAL-ի արտերկրյա խոշոր նախագծերը

7 րոպեի ընթերցում

Made in Armenia-ն՝ որակի չափանիշ. PROFAL-ի արտերկրյա խոշոր նախագծերը

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում արտադրության ոլորտի առաջատարներից PROFAL ընկերությունն իր 20 տարվա գործունեության ընթացքում լայնածավալ ու բազմապրոֆիլ ծառայություններով հանդես է եկել ինչպես հայկական, այնպես էլ արտասահմանյան շուկայում։ 2013 թվականից ընկերության արտադրանքը ներկայացված է նաև Վրաստանի և Սաուդյան Արաբիայի շուկաներում, իսկ արդեն 2018 թվականից՝ ԵԱՏՄ երկրներում, ԱՄՆ-ում, Պուերտո Ռիկոյում, Արաբական Միացյալ Էմիրություններում և Կարիբյան կղզիներում։ Բարձրակարգ արտադրանքի շնորհիվ հայկականն արտերկրում իր պահանջարկն ունի։

PROFAL-ի կողմից իրականացված արտերկրյա խոշոր նախագծերի մասին զրուցել ենք Ընկերության Միջազգային նախագծերի ղեկավար Հովհաննես Աղաջանյանի և Գլխավոր ճարտարագետ Ասատուր Աղախանյանի հետ։

Ռուսաստան Парк«Патриот»

«Մեր թիմին վստահվել էր պետական մասշտաբի լայնածավալ աշխատանք ՌԴ-ում։ PROFAL-ն է իրականացրել Համաշխարհային 2-րդ պատերազմի 75-ամյակի առթիվ մերձմոսկովյան «Պատրիոտ» մշակույթի և հանգստի ռազմահայրենասիրական զբոսայգում բացված «Հիշատակի ուղի» թանգարանի հատակի ապակեպատումը։ Նախագծով մենք սկսել ենք զբաղվել 2020 թվականին և ընդամենը 2 ամսում այն հաջողությամբ ավարտին հասցրել։ Ինչպես արտերկրյա մյուս, այնպես էլ այս նախագծի իրականացման ամենաբարդ փուլը փոխադրում էր, քանի որ բացի նրանից, որ համավարակով պայմանավորված սահմանային սահմանափակումներ կային, նաև ամեն երկիր ունի նյութերի փոխադրման եղանակների իր չափանիշները։ Այնուամենայնիվ, մենք առաջարկեցինք ամենաճիշտ ընտրված կոնստրուկցիան, և շատ կարճ ժամանակահատվածում ամենաարագ ու պարզ լուծումը տալով՝ մեզ հաջողվեց նախագիծը կյանքի կոչել»,-նշում է Ասատուր Աղախանյանը։

«Հիշատակի ուղի» հուշահամալիրի պատկերասրահն ունի 1418 մետր երկարություն, որի յուրաքանչյուր ապակու տակ ներկայացված է Հայրենական մեծ պատերազմի մեկ օրվա պատմությունը։

Պուերտո Ռիկոյի համալսարան

«Սա այն նախագծերից էր, երբ մեր առջև դրված էին երկրի բնակլիմայական պայմանների հետ կապված հստակ ու խիստ պահանջներ։ Պուերտո Ռիկոյի համալսարանին ապահովել ենք ապակեպատ կոնստրուկցիաներով, որոնց համար պարտադիր պայման էր փոթորիկներին դիմացկուն լինելը։ Ինժեներական նախագծմանը հաջորդել են առաքման ու տեղադրման փուլերը, որոնք եղել են թիմի անմիջական մասնակցությամբ։ Այս երկրում աշխատելիս նաև շատ հետաքրքիր փորձառություն ենք ունեցել, քանի որ մեր թիմի մասնագետներն ակտիվորեն աշխատել են այնտեղի վարպետների հետ, վերապատրաստել, կիսվել մեր փորձով ու հմտություններով։ Նախագծի փայլուն իրականացման շնորհիվ վերջերս տեղի ունեցած փոթորիկի ժամանակ PROFAL-ի կողմից տրամադրված կոնստրուկցիաներն անվնաս են մնացել։

Համալսարանի նախագծին զուգահեռ նաև ծովափնյա առանձնատան նախագիծ էինք իրականացնում։ Դա առաջին փորձն էր, երբ կոնստրուկցիայի տեղադրման պրոցեսում PROFAL-ը վերահսկողի դերում էր, այսինքն՝ մեր մասնագետները հետևում էին կոնստրուկցիաների մոնտաժման ճշգրիտ ընթացքին։ Պուերտո Ռիկոյի նման երկրում առաջնահերթություն էր տրվում վստահելի և փորձառու գործընկերներ ունենալուն։ Այս առումով PROFAL-ին հաջողվեց Հայաստանը լավագույնս ներկայացնել»,-վստահեցնում է Հովհաննես Աղաջանյանը։

Սաուդյան Արաբիա

«Սաուդիան Արաբիայում նախագծեր իրականացնում ենք 2013 թվականից։ Նախ տեղի է ունեցել ինժեներական այց, որին հաջորդել է արտադրության փուլը, այնուհետև տեղադրման գործընթացը, որը ևս իրականացվել է մեր թիմի կողմից։ Այնտեղ մեծ կարևորություն են տալիս շինությունների՝ ավազի նկատմամբ հերմետիկությանը, իսկ այդ ժամանակ տեղի կոնստրուկցիաներն այնքան էլ չէին համապատասխանում պահանջներին։ PROFAL-ի առջև մեծ փորձություն էր դրված. անհրաժեշտ էր արտադրել քամուն դիմակայող կոնստրուկցիաներ։ Առաջադրանքը փայլուն իրականացվել է, և ստացված իդեալական արդյունքն էլ այլ նախագծերի հիմք է հանդիսացել։ Մի շարք կազմակերպություններ սկսել են հետաքրքրվել մեզանով, փորձել մեզ հետ կապ հաստատել և համագործակցության նոր առաջարկներ հայտնել։ Դրանց թվին է պատկանում 68 առանձնատան շրջանակներում խոշոր նախագիծը, երբ երկու-երեքհարկանի շինությունների ամբողջ կոնստրուկցիաները կրկին չափագրվել են, արտադրվել և ուղարկվել Սաուդյան Արաբիա։ Համագործակցության սկզբնական շրջանում PROFAL-ը տրամադրում էր ալյումինե դռներ ու պատուհաններ, որից հետո ծառայությունների շրջանակն աստիճանաբար ընդլայնվել է՝ ընդգրկելով ինտերիերային միջնորմեր, սանհանգույցի ու խոհանոցի կահույք, պերգոլաներ, ֆասադային կոնստրուկցիաներ ու երդիկներ»,-նշում է Հովհաննես Աղաջանյանը։

«Ներկայում էլ Հայաստան-Սաուդյան Արաբիա-Իտալիա» բանակցություններ են տեղի ունենում։ Առանձնատան նախագիծ է, որը կրկին շատ լուրջ պահանջներ է թելադրում՝ ֆորմատից դուրս ապակիներ, մեծ քաշի սահող կոնստրուկցիաներ, որոնք անհրաժեշտ է մեծ պանորամայով բացել, հավաքել, վերահավաքել, դրանց տալ անկյունային թեքումներ և այլն։ Սա տեխնիկապես բարդ խնդիր է, այդ պատճառով էլ աշխատանքներն ընթանում են իրենց ճարտարապետական թիմի հետ։

Սաուդյան Արաբիայում մեր կողմից իրականացվող ևս մեկ նախագիծ մոնտաժման փուլում է գտնվում։ Համակարգված աշխատանքի շնորհիվ, որոնք տեղի են ունենում կոորդինատորի անմիջական մասնակցությամբ, կարողանում ենք ճշգրիտ չափագրումներ ու նախագծում իրականացնել։ Արդյունքում դեպի Սաուդյան Արաբիա հաճախակի այցելելու անհրաժեշտություն չի առաջանում, աշխատանքներն ընթանում են արագ և օպերատիվ կերպով»,- հավելում է Ասատուր Աղախանյանը։

Նշված երկրներում PROFAL-ի կողմից իրականացվել են նաև տարբեր մասշտաբների այլ աշխատանքներ։ Եվս մեկ համագործակցություն արդեն իսկ իրագործման փուլում է, այս անգամ Բերմուդյան կղզիներում։

PROFAL-ն իր որակյալ արտադրանքով, բարձրակարգ սպասարկմամբ և պրոֆեսիոնալ մոտեցումով հայկականը ներկայացնող լավագույն այցեքարտն է։ Բազմաթիվ խոշոր շուկաներում արդեն գիտեն՝ եթե որակյալ կոնստրուկցիաներ և անթերի աշխատանք, ապա հայկական ընկերություն և մասնավորապես՝ PROFAL

Մինչև տարեվերջ Հայաստանի տնտեսությունը կշարունակի զարգանալ նույն տեմպերով, եթե արտաքին գործոնները մնան անփոփոխ. տնտեսագետ

Տնտեսություն

Մինչև տարեվերջ Հայաստանի տնտեսությունը կշարունակի զարգանալ նույն տեմպերով, եթե արտաքին գործոնները մնան անփոփոխ. տնտեսագետ

Թաթայի համերգ, տոնավաճառ, տեղացի արտիստների ելույթներ. երաժշտական-զբոսաշրջային «Ֆեստիվառ» փառատոնը Գյումրիում էր

Տնտեսություն

Թաթայի համերգ, տոնավաճառ, տեղացի արտիստների ելույթներ. երաժշտական-զբոսաշրջային «Ֆեստիվառ» փառատոնը Գյումրիում էր

Շիրակի մարզի Հայկավան բնակավայրում անցկացվեց «Berry Festival 2024» հատապտուղների առաջին փառատոնը

Տնտեսություն

Շիրակի մարզի Հայկավան բնակավայրում անցկացվեց «Berry Festival 2024» հատապտուղների առաջին փառատոնը

ՀՀ ԿԲ. Թանկարժեք մետաղների գներ եւ փոխարժեքներ - 27-07-24

Տնտեսություն

ՀՀ ԿԲ. Թանկարժեք մետաղների գներ եւ փոխարժեքներ - 27-07-24

Ասիական ինդեքսներ - 27-07-24

Տնտեսություն

Ասիական ինդեքսներ - 27-07-24

Եվրոպական ինդեքսներ - 27-07-24

Տնտեսություն

Եվրոպական ինդեքսներ - 27-07-24

Ամերիկյան ինդեքսներն աճել են - 26-07-24

Տնտեսություն

Ամերիկյան ինդեքսներն աճել են - 26-07-24

LME. Գունավոր մետաղների գներ - 26-07-24

Տնտեսություն

LME. Գունավոր մետաղների գներ - 26-07-24

NYMEX. Թանկարժեք մետաղների գներ - 26-07-24

Տնտեսություն

NYMEX. Թանկարժեք մետաղների գներ - 26-07-24

Նավթի գները նվազել են - 26-07-24

Տնտեսություն

Նավթի գները նվազել են - 26-07-24

Fitch-ը հաստատել է Հայաստանի տնտեսական վարկանիշը «BB-» մակարդակում՝ կայուն հեռանկարով

Տնտեսություն

Fitch-ը հաստատել է Հայաստանի տնտեսական վարկանիշը «BB-» մակարդակում՝ կայուն հեռանկարով

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում