Ադրբեջանական ԶՈւ-ն կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ. այժմ իրավիճակը կայուն է
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 01:20-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ՊՆ-ից, այս պահի դրությամբ իրավիճակը հարաբերականորեն կայուն է: