1 րոպեի ընթերցում
ԼՈՆԴՈՆ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոնդոնի մետաղների բորսայի հոկտեմբերի 12-ի առևտրային նստաշրջանի արդյունքում գունավոր մետաղների ֆյուչերսների (3 ամիս) համար սահմանվել են հետևյալ գները.
Ալյումինի գինն աճել է 3.09%-ով և կազմել 2305.00 դոլար, պղնձի գինը նվազել է 0.67%-ով և կազմել 7545.00 դոլար, կապարի գինն աճել է 0.74%-ով և կազմել 2030.50 դոլար, նիկելի գինն աճել է 0.96%-ով և կազմել 22292.00 դոլար, անագի գինը նվազել է 2.17%-ով և կազմել 19820.00 դոլար, ցինկի գինը նվազել է 0.68%-ով և կազմել 2908.50 դոլար, մոլիբդենի գինն աճել է 2.02%-ով և կազմել 41248.44 դոլար, կոբալտի գինը չի փոխվել և կրկին կազմել է 51955.00 դոլար:
Գների չափման միավորը տոննան է: