Հասարակական

ՌԴ անվտանգության դաշնային ծառայությունը հայտնել է Ղրիմի կամրջի պայթյունի գործով ՀՀ քաղաքացու ձերբակալության մասին

1 րոպեի ընթերցում

ՌԴ անվտանգության դաշնային ծառայությունը հայտնել է Ղրիմի կամրջի պայթյունի գործով ՀՀ քաղաքացու ձերբակալության մասին

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունը հայտնում է , որ Ղրիմի կամրջի պայթյունի գործով ձերբակալվածների թվում նաև Հայաստանի քաղաքացի կա:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՌԴ անվտանգության դաշնային ծառայության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ քրեական գործի շրջանակներում ձերբակալվել են Ռուսաստանի 5, Ուկրաինայի և Հայաստանի 3 քաղաքացիներ:

Հրապարակվել է նաև Հայաստանի քաղաքացու անունը՝ Արթուր Տարչանյան:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ պայթուցիկ սարքը, որով պայթեցվել է կամուրջը՝ ի թիվս այլ երկրների, տեղափոխվել է նաև Հայաստանի տարածքով:

«Արմենպրես»-ը փորձում է մանրամասներ ճշտել ՀՀ քաղաքացու ձերբակալության, ինչպես նաև պայթուցիկ սարքի՝ Հայաստանի տարածքով տեղափոխվելու լուրի իսկության վերաբերյալ:

Նախկինում ՌԴ քննչական կոմիտեն հայտնել էր Ղրիմի կամրջի վրա պայթած բեռնատարի երթուղին, որի համաձայն՝ այն անցել էր նաև Հայաստանի տարածքով:

Ղրիմի կամրջի վրա բեռնատարի պայթյունը տեղի էր ունեցել հոկտեմբերի 8-ին: Ռուսաստանի Դաշնությունը դա ահաբեկչություն էր որակել և պայթյունի մեջ մեղադրել էր Ուկրաինայի հատուկ ծառայություններին:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում