Fly Arna-ն մեկնարկում է թռիչքները Երեւանից Թբիլիսի

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) եւ Air Arabia խմբի համատեղ ձեռնարկություն հանդիսացող Հայաստանի ազգային ավիափոխադրող Fly Arna ավիաընկերությունը մեկնարկում է չվերթները Երեւանից Թբիլիսիի:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ավիաընկերությունից, Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից շաբաթական երեք թռիչք կիրականացնի Թբիլիսիի միջազգային օդանավակայան:

Սա Ազգային ավիափոխադրողի արդեն 5-րդ ուղղությունն է:

Հայերեն English Français Русский Türkçe