Հասարակական

ՀՀ ԶՈւ-ն ադրբեջանական մարտական դիրքերի ուղղությամբ կրակ չի բացել. ՊՆ-ն հերքում է Ադրբեջանի հայտարարությունը

1 րոպեի ընթերցում

ՀՀ ԶՈւ-ն ադրբեջանական մարտական դիրքերի ուղղությամբ կրակ չի բացել. ՊՆ-ն հերքում է Ադրբեջանի հայտարարությունը

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել՝ հերքելով Ադրբեջանի տարածած հայտարարությունը:

«Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել, պնդելով, թե իբր հոկտեմբերի 9-ի երեկոյան ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերի ուղղությամբ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշված է ՀՀ ՊՆ-ի տարածած հաղորդագրության մեջ:

Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է, էական միջադեպեր չեն արձանագրվել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում