Հասարակական

Խոշտանգումների մասին հայտնել են գրեթե բոլոր վերադարձած գերիները. ՄԻՊ

2 րոպեի ընթերցում

Խոշտանգումների մասին հայտնել են գրեթե բոլոր վերադարձած գերիները. ՄԻՊ

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատակիցները հոկտեմբերի 6-ին առանձին հանդիպումներ ու զրույցներ են ունեցել ՀՀ վերադարձած 17 գերիներից 16-ի հետ,որի արդյունքներովկներկայացնեն առանձին զեկույց: Այնտեղկարձանագրվեն բոլոր այն փաստական տվյալները, որոնք հայտնել են տղաները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեցՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը։

Նա նաև ընդգծեց, որ հայ զինծառայողներն անգամ բժիշկների կողմից են վատ վերաբերմունքի արժանացել։

«Մեկ տղա կա, որն այս պահին հոսպիտալում է գտնվում, նրա հետ այսօր առանձնազրույց կունենանք։ Մենք առանձին զեկույց կներկայացնենք, որտեղ կարձանագրենք այն փաստական տվյալները, որոնք հայտնել են տղաները։ Այդ հարցազրույցներով մենքներկայացրել ենք փաստեր խոշտանգումների, վատ վերաբերմունքի, նվաստացումների վերաբերյալ»,–ասաց Գրիգորյանը` հավելելով, որ խոշտանգումների մասին հայտնել են գրեթե բոլոր գերիները։

Նրա խոսքով` 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո հայրենիք վերադարձած գերիների հետ նույնպես առանձնազրույց էին ունեցել և առանձին զեկույց են հրապարակել։ Գրիգորյանը նշեց, որ ադրբեջանական կողմի ձեռագիրը չի փոխվել։

Մարդու իրավունքների պաշտպանը հավելեց, որ զեկույցը կներկայացնեն միջազգային կառույցներին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում