Քաղաքականություն

Վարչապետը հայտնեց, թե ինչ նկատի ունի, երբ խոսում է սահմանին միջազգային դիտորդական առաքելություն տեղակայելու մասին

1 րոպեի ընթերցում

Վարչապետը հայտնեց, թե ինչ նկատի ունի, երբ խոսում է սահմանին միջազգային դիտորդական առաքելություն տեղակայելու մասին

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստան-Ադրբեջան սահմանին միջազգային դիտորդական առաքելության տեղակայման առաջարկի մասին խոսելիս ՝ Հայաստանը նկատի ունի մշտական կամ երկարաժամկետ դիտորդական առաքելության մեխանիզմ, որի կարևորագույն նպատակներից մեկն իրադրության վերաբերյալ անաչառ տեղեկատվության փոխանցումն է միջազգային համապատասխան կառույցներին, որից կբխեն գործողություններ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում ասաց վարչապետՆիկոլ Փաշինյանը:

«Ադրբեջանը չի ասում, որ ինքը խախտել է զինադադարը: Իրենք միշտ փորձում են ներկայացնել, թե ինչ-որ սադրանք է եղել և այլն: Բնականաբար, այդ անհիմն տեղեկատվությունը բոլոր հնարավոր միջոցներով հերքում ենք, բայց մյուս կողմից էլ ասում ենք, քանի որ սա շարունակվող իրավիճակ է, ճիշտ կլինի, որ միջազգային հանրությունը ունենա դիտորդական առաքելություն, որպեսզի տեղում գնահատի իրավիճակը»,- ասաց Փաշինյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում