Հասարակական

Հրթիռակոծվել են նաև ՀՀ-ից Իրան գնացող էլեկտրահաղորդման գծերը. դիվանագետներին ներկայացվեցին Ադրբեջանի ագրեսիայի հետևանքները

3 րոպեի ընթերցում

Հրթիռակոծվել են նաև ՀՀ-ից Իրան գնացող էլեկտրահաղորդման գծերը. դիվանագետներին ներկայացվեցին Ադրբեջանի ագրեսիայի հետևանքները

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանը սեպտեմբերի 13-ից Հայաստանի դեմ սանձազերծած հերթական ագրեսիայի ընթացքում հրթիռակոծել է նաև դեպի Իրան գնացող էլեկտրահաղորդման բարձրավոլտ գծերը, 12 ժամ թույլ չի տվել մասնագետներին մոտենալ դրանց և վերականգնել, մեծ քանակությամբ հոսանք ունենալու պատճառով Հայաստանը ստիպված է եղել ատոմակայանի հզորությունն իջեցնել:«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը Վարդենիս այցելած օտարերկրյա դիվանագետներին:

Սանոսյանը դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներին պատմեց, որ ադրբեջանական ուժերը թիրախավորել են քաղաքացիական տարբեր ենթակառուցվածքներ՝ դպրոցներ, մանկապարտեզներ, վարչական շենքեր, մարդկանց տներ, արտադրական տարածքներ, էլեկտրահաղորդման գծեր, կամուրջներ, ճանապարհներ, գազի խողովակներ: Քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորումը համատարած բնույթ է կրել:

«Որպեսզի ակնհայտ լինի, թե ինչ դիտավորությամբ էին մեր ենթակառուցվածքներն այդ օրերին թիրախավորվում և հրթիռակոծվում, ուզում եմ հետևյալ իրավիճակը ներկայացնել, երբ հրթիռակոծվել էին Հայաստանից դեպի Իրան գնացող էլեկտրահաղորդման բարձրավոլտ գծերը: Հայաստանը բավական մեծ բանականությամբ էլեկտրական էներգիա է արտահանում դեպի Իրան: Սկզբում կարող է թվալ, թե էլեկտրահաղորդման գիծը պատահաբար է հրթիռակոծվել, բայց, 12 ժամ շարունակ մեր մասնագետներին չթողեցին մոտենալ այդ էլեկտրահաղորդման գծերին և վերականգնել, ամեն անգամ, երբ մեր մասնագետները մոտենում էին, որ վերականգնեին գիծը, նրանք կրակահերթի տակ էին հայտնվում և ստիպված նորից վերադառնում էին: Մենք ստիպված եղանք այդ վիճակում ավելցուկ, մեծ քանակությամբ հոսանք ունենալու պատճառով ատոմակայանի հզորությունն իջեցնել և կիսով չափ աշխատեցնել Երևանի ՋԷԿ-ը, էլեկտրականություն արտադրող կայաններ: Այսինքն՝ դիտավորյալ խախտվեց մեր ամբողջ էներգետիկ համակարգը, և ժամեր շարունակ չէին թողնում, որ վերականգնեինք»,-ասաց Սանոսյանը:

Նախարարն այս դեպքը մանրամասն ներկայացրեց, քանի որ այն տիպիկ բնութագրում է, որ քաղաքացիական ենթակառուցվածքներին ուղղությամբ կար հստակ թիրախավորում:

Նա հիշեցրեց, որ թիրախավորվել է նաև Կեչուտի ջրամբարը, վնասեր չկան, քանի որ արկերն ուղղակի հայտնվել են ջրամբարի մեջ: «Սակայն, կարծում եմ, յուրաքանչյուրս հասկանում ենք, որ այդ արկերը կարող էին ջրամբարի պատվարի մոտ հայտնվել և պատկերը բոլորովին այլ կլիներ»,-ընդգծեց նախարարը՝ հավելելով, որ այս սեզոնին ջրամբարն ամբողջությամբ լցված է:

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Աղվերանի հյուրանոցներից մեկի անցակետում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ

Հասարակական

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Աղվերանի հյուրանոցներից մեկի անցակետում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ

Աղվերանի հյուրանոցներից մեկի պահակակետում պայթյունի հետևանքով մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց

Հասարակական

Աղվերանի հյուրանոցներից մեկի պահակակետում պայթյունի հետևանքով մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց

ENNHRI-ը հայտարարություն է տարածել ՀՀ ՄԻՊ-ի նկատմամբ քաղաքական գործիչների կողմից սպառնալիքների և հարձակումների առնչությամբ

Հասարակական

ENNHRI-ը հայտարարություն է տարածել ՀՀ ՄԻՊ-ի նկատմամբ քաղաքական գործիչների կողմից սպառնալիքների և հարձակումների առնչությամբ

ՀՀ Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար Նելլի Ղուլյանը դադարեցնում է աշխատանքն այդ պաշտոնում

Հասարակական

ՀՀ Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար Նելլի Ղուլյանը դադարեցնում է աշխատանքն այդ պաշտոնում

Նախաքննությամբ պարզվում են 4 մարդու կյանք խլած ավտովթարին հանգեցրած գործոնները. ՀՀ քննչական կոմիտե

Հասարակական

Նախաքննությամբ պարզվում են 4 մարդու կյանք խլած ավտովթարին հանգեցրած գործոնները. ՀՀ քննչական կոմիտե

Արմավիրի մարզի Ծաղկալանջ գյուղում ավտոմեքենա է այրվել

Հասարակական

Արմավիրի մարզի Ծաղկալանջ գյուղում ավտոմեքենա է այրվել

Վայոց ձորի մարզի Գետափ-Մարտունի ավտոճանապարհին հողաշերտի փլվածքը մաքրվել է, ճանապարհը երկկողմանի երթևեկելի է

Հասարակական

Վայոց ձորի մարզի Գետափ-Մարտունի ավտոճանապարհին հողաշերտի փլվածքը մաքրվել է, ճանապարհը երկկողմանի երթևեկելի է

«Հայկական Ավիաուղիներ»-ը կթռչեն Ուֆա

Հասարակական

«Հայկական Ավիաուղիներ»-ը կթռչեն Ուֆա

ՃՏՊ Գորիս-Խնձորեսկ ավտոճանապարհին. կան տուժածներ և զոհ

Հասարակական

ՃՏՊ Գորիս-Խնձորեսկ ավտոճանապարհին. կան տուժածներ և զոհ

Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 79 քաղաքացիական անձ և ոստիկան

Հասարակական

Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 79 քաղաքացիական անձ և ոստիկան

Եթե պարզվի, որ օրենքից դուրս որևէ բան է եղել, կտրվի համապատասխան արձագանք. Փաշինյանը՝ ոստիկանների գործողությունների մասին

Հասարակական

Եթե պարզվի, որ օրենքից դուրս որևէ բան է եղել, կտրվի համապատասխան արձագանք. Փաշինյանը՝ ոստիկանների գործողությունների մասին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում