ԱՄՆ դեսպանը Սյունիքում հանդիպել է Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով տուժած քաղաքացիներին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեպտեմբերի 27-ին Սյունիքի մարզ այցելած ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին հանդիպել է տեղահանված և սեպտեմբերի կեսերի հարձակումներից տուժած ընտանիքների ու անձանց հետ։ Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է դեսպանության տարածած հաղորդագրությունից:

Նշվում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են մարզի բնակչության առաջ ծառացած մարտահրավերները, ու հրատապ խնդիրների լուծման ուղիները։

Դեսպան Թրեյսին եղել է Ակներ գյուղում, որը տուժել էր հրետակոծությունից։ Հանդիպման ընթացքում նա ընդգծել է, որ Միացյալ Նահանգները շարունակում է աջակից լինել Հայաստանի ինքնիշխանությանը։

Սեպտեմբերի 27-ին Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Լին Թրեյսիին։ Նրա հետ Սյունիք էին այցելել նաեւ դեսպանության տնտեսական եւ քաղաքական բաժնի ղեկավարի տեղակալ Քիմ Զապֆելը, ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID) հայաստանյան գրասենյակի տնօրեն Ջոն Ալելոն, գրասենյակի ծրագրերի համակարգող Հայկանուշ Բագրատունյանը։

Հայերեն العربية English Español Русский Türkçe

Լեհաստանը Բալթիկ ծովի վրայով ռուսական «Իլ-20» ինքնաթիռի թռիչքի պատճառով կործանիչներ է օդ բարձրացրել

Պենտագոնը համաձայնագրեր է ստորագրել Patriot և THAAD հրթիռների արտադրությունն ավելացնելու վերաբերյալ

Թուրքիայի և Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարները քննարկել են Ուկրաինայի և Մերձավոր Արևելքի հարցերը

2026-ին Եվրոպայում հրդեհների պատճառած վնասը գերազանցել է 3 միլիարդ եվրոն

Իրանը հերքել է Դոնալդ Թրամփի պնդումներն ԱՄՆ-ի հետ նոր բանակցությունների վերաբերյալ

Սեուտայի ճգնաժամի պատճառով ԵՀ նախագահը կոչ է արել ուժեղացնել ստուգումները և արգելապատնեշներ կառուցել ԵՄ սահմաններին

Մեկ ամսվա ընթացքում Հորմուզի նեղուցում հարձակման է ենթարկվել կատարական հեղուկ բնական գազ տեղափոխող երկրորդ տանկերը

«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուին և շտաբներից մեկի ղեկավարին առնչվող քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Դավիթ Համբարյանը նշանակվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար

Իտալիայի 25 քաղաքներում ռեկորդային շոգի պատճառով հայտարարվել է վտանգի ամենաբարձր մակարդակ