Հասարակական

Սահմանամերձ շրջաններում միջազգային դիտորդների առկայությունը բացարձակ անհրաժեշտություն է. Փաշինյան

1 րոպեի ընթերցում

Սահմանամերձ շրջաններում միջազգային դիտորդների առկայությունը բացարձակ անհրաժեշտություն է. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ադրբեջանի զինված ուժերի դուրսբերումը և ադրբեջանական օկուպացիայի ենթարկված հայկական տարածքներում ու սահմանամերձ շրջաններում միջազգային դիտորդական առաքելությունների ծավալումը բացարձակ անհրաժեշտություն է։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին թվիթերյան պաշտոնական էջում գրառում է կատարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ադրբեջանի նոր հարձակման արդյունքում երեք հայ զինծառայող է այսօր սպանվել Հայաստանի տարածքում։ Սա հարձակում է Հայաստանի անկախության, սուվերենության ու ժողովրդավարության վրա։ Ադրբեջանական ներխուժումը պետք է դատապարտվի ու դադարեցվի», - գրել է Փաշինյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում