Հասարակական

Փարիզի փաստաբանների միության խորհուրդը դատապարտում է Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ իրականացվող ագրեսիան

1 րոպեի ընթերցում

Փարիզի փաստաբանների միության խորհուրդը դատապարտում է Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ իրականացվող ագրեսիան

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փարիզի փաստաբանների միության խորհուրդը դատապարտում է ադրբեջանական բանակի կողմից հայ ժողովրդի և Հայաստանի Հանրապետության տարածքի նկատմամբ իրականացվող ագրեսիան։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկանում ենք ՀՀ փաստաբանների պալատի տարածած հաղորդագրությունից:

Ըստ հաղորդագրության՝ խորհուրդը հիշեցնում է իր հավատարմությունը միջազգային իրավունքի սկզբունքներին և միջազգային հանրության հովանու ներքո կոչ է անում անհապաղ դադարեցնել բռնությունը:

Փարիզի փաստաբանների միությունը վերահաստատում է իր համերաշխությունը Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի գործընկերների հետ՝ ընդգծելով, որ միմյանց միջև պահպանվում են պատմական հարաբերություններ, որոնք մշտապես վերահաստատվում են համագործակցության պայմանագրերով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում