ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում սեպտեմբերի 19-ից սեպտեմբերի 25-ն ընկած ժամանակահատվածում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1431 դեպք:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից՝ նշելով, որ դեպքերի ընդհանուր թիվը հասել է 442 հազար 875-ի, որից 430 հազար 192-ը`առողջացման, 8683-ը` մահվան ելքով:
Վերջին մեկ շաբաթվա ընթացքում առողջացել է 2133 քաղաքացի, մահացել է 4 մարդ:
Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին փաստացի բուժում է ստանում 2307 բուժառու:
Մեկ շաբաթում կատարվել է 5 հազար 523 թեստավորում:
Թեստավորումներիընդհանուր թիվը հասել է 3 միլիոն 210 հազար 961 -ի: