Հասարակական

ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատարն այցելել է Գեղարքունիքի մարզի՝ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով տուժած համայնքներ

1 րոպեի ընթերցում

ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատարն այցելել է Գեղարքունիքի մարզի՝ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով տուժած համայնքներ

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզ այցի ընթացքում ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի թիմը՝ ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատար Լիլա Փիթրս Յահիայի գլխավորությամբ, այցելել է տուժած համայնքներ։

«ՄԱԿ-ի իմ գործընկերների հետ այցելեցինք Գավառ, Շատվան, Նորաբակ, Կութ, Սոթք։ Ականատես եղա մարդկանց՝ տղամարդկանց, կանանց, երիտասարդների և երեխաների մեծ տխրությանն ու տառապանքին. շատերը նախկինում ևս բախվել են համայնքների, ապրուստի միջոցների և տների կորստի հետ: Խորապես տպավորված եմ բնակիչների տոկունությունից և իրենց երկրում խաղաղ և անվտանգ ապրելու համար իրենց իրավունքները պաշտպանելու կոչերից», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշել է Լիլա Փիթրս Յահիան:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում