Հասարակական

Ողջունում եմ հայ ժողովրդի ուժն ու տոկունությունը և իրենց ապագան կերտելու հանձնառությունը. Լին Թրեյսին շնորհավորել է ՀՀ Անկախության տոնը

1 րոպեի ընթերցում

Ողջունում եմ հայ ժողովրդի ուժն ու տոկունությունը և իրենց ապագան կերտելու հանձնառությունը. Լին Թրեյսին շնորհավորել է ՀՀ Անկախության տոնը

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առիթով շնորհավորական ուղերձ է հղել, որը հրապարակվել է դեսպանության «Ֆեյսբուք»-ի էջում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ուղերձում, մասնավորապես, ասվում է.

«ԱՄՆ դեսպանության և Միացյալ Նահանգների անունից լավագույն մաղթանքներս եմ հղում Հայաստանի ժողովրդին Անկախության օրվա հանդիսավոր ու կարևոր առիթով։

Այս դժվարին պահին ես ցավակցություն եմ հայտնում անցյալ շաբաթվա հարձակումների ընթացքում տեղ գտած մարդկային կորուստների կապակցությամբ։

Միացյալ Նահանգները հանձնառու է Հայաստանի ինքնիշխանության հարցում, և մենք կշարունակենք խաղաղության ուղղված ջանքերը համակովկասյան տարածաշրջանում։

Ես ողջունում եմ հայ ժողովրդի ուժն ու տոկունությունը և իրենց ապագան կերտելու հանձնառությունը»։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում