Հասարակական

Անհայտ կորածների մասին տեղեկություններ չտրամադրելու Բաքվի քաղաքականությունը մարդու իրավունքների կոպիտ խախտում է. ՀՀ ՄԻՊ

3 րոպեի ընթերցում

Անհայտ կորածների մասին տեղեկություններ չտրամադրելու Բաքվի քաղաքականությունը մարդու իրավունքների կոպիտ խախտում է. ՀՀ ՄԻՊ

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը տեսաուղերձով է հանդես եկել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 51-րդ նստաշրջանի շրջանակներում անցկացվող Բռնի անհետացումների հարցերով աշխատանքային խմբի հետ քննարկմանը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, իր ուղերձում Պաշտպան Գրիգորյանը բարձր է գնահատել Բռնի կամ հարկադիր անհետացումների հարցերով աշխատանքային խմբի կատարած աշխատանքը։

Ներկայացնելով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից տարվող աշխատանքները՝ Պաշտպանը նշել է, որ մարդու իրավունքների կայուն միջազգային շրջանակի պայմաններում աշխատակազմը շարունակում է աշխատանքներ իրականացնել մարդու իրավունքների կոպիտ և շարունակական խախտումների՝ բռնի անհետացումների ուղղությամբ։

«Նման հանցագործության զոհերը զրկված են իրենց իրավունքներից և ենթակա են անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի ու խոշտանգումների, արտադատական սպանությունների ենթարկվելու մեծ ռիսկի։ Հաճախ այն օգտագործվում է պետությունների կողմից որպես տեղեկատվական պատերազմի զենք՝ ընտանիքներում և ընդհանուր առմամբ, հասարակության մեջ սարսափ տարածելու համար»,- ասել է նա:

Պաշտպանը նշել է, որ ցավալիորեն, ամբողջ աշխարհում ընթացող հակամարտությունները բարենպաստ միջավայր են ստեղծել բռնի անհետացումների համար, և Հայաստանը դա գիտի իր օրինակով։ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) տվյալների համաձայն՝ 2020 թվականի պատերազմից հետո 303 հայ դեռ համարվում է անհայտ կորած։ Անհայտ կորածների մասին տեղեկությունների աղճատման կամ ընդհանրապես, տեղեկություններ չտրամադրելու ադրբեջանական քաղաքականությունը և քաղաքական առավելություններ ստանալու համար այդ հարցի օգտագործումը մարդու իրավունքների կոպիտ և շարունակական խախտում է։

Այնուհետև Պաշտպան Գրիգորյանը նշել է, որ զինված հակամարտությունների ընթացքում և դրանից հետո բռնի անհետացումը մարդու իրավունքների միջազգային մեխանիզմների համար նույնպես առաջ է քաշել ավելի լուրջ մարտահրավեր, որին անհրաժեշտ է դիմակայել բոլոր մակարդակներում։

Եզրափակելով ելույթը՝ Քրիստիննե Գրիգորյանն անդրադարձել է Հայաստանի կառավարությանը, որպես Մարդու իրավունքների ազգային ինստիտուտ, իր առաջարկին` ընդունել ազգային օրենսդրություն՝ ապահովելով իրավական միջոցներ և արդյունավետ ու ինստիտուցիոնալ կերպով արձագանքելով պատերազմի ընթացքում և դրանից հետո բռնի տեղահանված անձանց ընտանիքներին և զոհերին: Պաշտպանը կարևորել է նաև միջազգային շրջանակների և աշխատանքային խմբի մանդատի հետագա ամրապնդման անհրաժեշտությունը՝ տարածաշրջանային և գլոբալ մակարդակներում այդ նողկալի երևույթի դեմ պայքարելու նպատակով։

ՀՀ ՄԻՊ-ի աշխատակազմն ուսումնասիրություն է սկսել մանկապարտեզի աշխատակցի կողմից երեխայի նկատմամբ ֆիզիկական բռնություն գործադրման դեպքով

Իրավունք

ՀՀ ՄԻՊ-ի աշխատակազմն ուսումնասիրություն է սկսել մանկապարտեզի աշխատակցի կողմից երեխայի նկատմամբ ֆիզիկական բռնություն գործադրման դեպքով

Դատական կարգով քննվելու են Գյումրու նախկին քաղաքապետերի 24 որոշումները

Մարզային

Դատական կարգով քննվելու են Գյումրու նախկին քաղաքապետերի 24 որոշումները

Ոստիկանները ձերբակալել են մանկապարտեզներից մեկում երեխային ֆիզիկական բռնության ենթարկած աշխատակցին

Իրավունք

Ոստիկանները ձերբակալել են մանկապարտեզներից մեկում երեխային ֆիզիկական բռնության ենթարկած աշխատակցին

ԿԳՄՍՆ-ն երեխայի նկատմամբ բռնության վերաբերյալ համացանցում շրջանառվող տեսանյութը համապատասխան մարմիններին է փոխանցել

Իրավունք

ԿԳՄՍՆ-ն երեխայի նկատմամբ բռնության վերաբերյալ համացանցում շրջանառվող տեսանյութը համապատասխան մարմիններին է փոխանցել

Ոստիկանությունն ուսումնասիրում է մանկապարտեզներից մեկում կնոջ կողմից երեխային բռնության ենթարկելու տեսանյութը

Իրավունք

Ոստիկանությունն ուսումնասիրում է մանկապարտեզներից մեկում կնոջ կողմից երեխային բռնության ենթարկելու տեսանյութը

Կադաստրի կոմիտեն ընդլայնում է էլեկտրոնային եղանակով փաստաթղթերի ընդունման շրջանակը․ նոր փոփոխությունն ուժ մեջ է մտել հուլիսի 24-ից

Իրավունք

Կադաստրի կոմիտեն ընդլայնում է էլեկտրոնային եղանակով փաստաթղթերի ընդունման շրջանակը․ նոր փոփոխությունն ուժ մեջ է մտել հուլիսի 24-ից

Նիկոլ Փաշինյանն այցելել է Արմավիրի մարզ

Իրավունք

Նիկոլ Փաշինյանն այցելել է Արմավիրի մարզ

ՆԳՆ-ն հերքել է լուրը, թե հունվարի 1-25-ը ՀՀ-ում երթևեկության կանոնների խախտման 515 հազար 430 արձանագրություն է կազմվել

Իրավունք

ՆԳՆ-ն հերքել է լուրը, թե հունվարի 1-25-ը ՀՀ-ում երթևեկության կանոնների խախտման 515 հազար 430 արձանագրություն է կազմվել

ՀՀ ՆԳ նախարարը Վանաձորում կհանդիպի քաղաքացիների հետ

Իրավունք

ՀՀ ՆԳ նախարարը Վանաձորում կհանդիպի քաղաքացիների հետ

Նոր Հաճնի 35-ամյա բնակչի սպանության համար մեղադրվող և հետախուզման մեջ գտնվող անձը կալանավորվել է

Իրավունք

Նոր Հաճնի 35-ամյա բնակչի սպանության համար մեղադրվող և հետախուզման մեջ գտնվող անձը կալանավորվել է

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն հրապարակել է 2024 թվականի 2-րդ եռամսյակի զեկույցը

Իրավունք

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն հրապարակել է 2024 թվականի 2-րդ եռամսյակի զեկույցը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում