Հասարակական

Պորտուգալիայի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց սահմանային անցակետում

1 րոպեի ընթերցում

Պորտուգալիայի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց սահմանային անցակետում

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բագրատաշենի սահմանային անցակետում սեպտեմբերի 19-ին հայտնաբերվել և ոստիկանության Նոյեմբերյանի բաժին է տեղափոխվել 44-ամյա Մեհրաբ Շ.-ն, որը 2019 թ. մայիսի 20-ից Պորտուգալիայի Հանրապետության իրավապահների կողմից հետախուզվում էր գողության և ավազակության մեղադրանքով:

«Խափանման միջոցը՝ կալանք:

Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել ՀՀ ոստիկանության Ինտերպոլի ԱԿԲ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում