Հասարակական

Այլ երկրի սուվերենության և տարածքային ամբողջականության խախտումը չի կարող երբևէ ընդունելի լինել. ՄԱԿ-ի ԱԽ-ում Իռլանդիայի ներկայացուցիչ

1 րոպեի ընթերցում

Այլ երկրի սուվերենության և տարածքային ամբողջականության խախտումը չի կարող երբևէ ընդունելի լինել. ՄԱԿ-ի ԱԽ-ում Իռլանդիայի ներկայացուցիչ

ԵՐԵՎԱՆ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Իռլանդիայի ներկայացուցիչՔեյթ Մորանը (Cait Moran) ՄԱԿ-ի ԱԽ հրատապ նիստի ժամանակ նշել է, որ Իռլանդիան խորը մտահոգված է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակով, ներառյալ քաղաքացիական օբյեկտներին հարվածները ՀՀ տարածում, ինչն արգելված է միջազգային հումանիտար իրավունքով։

«Մենք ողջունում ենք այս պահին կրակի դադարեցման մասին լուրերը։ Խստորեն կոչ ենք անում դադարեցնել կրակը և հետևել ավելի վաղ ձեռք բերված միջազգային համաձայնությանը: Ընդգծում ենք , որ պետք է հետևել ՄԱԿ-ի կանոնադրությանը, այլ երկրի սուվերենության և տարածքային ամբողջականության խախտումը չի կարող երբևէ ընդունելի լինել, պետք է վերադառնալ այն դիրքերը, որոնք եղել են մինչ այս էսկալացիան։ Հարկավոր է վերադառնալ դիվանագիտական ճանապարհով հակամարտության հանգուցալուծման»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասել է նա։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում