Նորընտիր գլխավոր դատախազն անցել է իր պարտականությունների կատարմանը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ գլխավոր դատախազությունում սեպտեմբերի 15-ին տեղի է ունեցել կոլեգիայի նիստ՝ ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում սահմանադրական ժամկետն ավարտող Արթուր Դավթյանի և գլխավոր դատախազի պաշտոնը ստանձնած Աննա Վարդապետյանի ղեկավարությամբ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազությունից, ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են սեպտեմբերի 13-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի և ազգաբնակչության նկատմամբ սանձազերծված հանցավոր ռազմական ոտնձգությանը դիմակայելիս զոհված զինծառայողների հիշատակը:

«Արթուր Դավթյանը պաշտոնամուտի կապակցությամբ շնորհավորել է Աննա Վարդապետյանին՝ վստահություն հայտնելով, որ նրա գլխավորությամբ Հայաստանում իրավական պետության կայացման ընթացքը կլինի անշեղ և արդյունավետ: Արթուր Դավթյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ դատախազության կոլեգիայի անդամներին, դատախազության ստորաբաժանումների ղեկավարներին և դատախազության բոլոր աշխատակիցներին՝ անցած 6 տարիների ընթացքում համատեղ գործունեության, հանրապետության համար բարդ ժամանակաշրջանում ներքին անվտանգային և իրավական կայունության ապահովման հարցում ցուցաբերած հաստատակամության համար և մաղթել հետագա հաջողություններ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնը ստանձնած Աննա Վարդապետյանը շնորհակալություն է հայտնել Արթուր Դավթյանին նախընթաց տարիներին համակարգում իր աշխատանքային գործունեության, պետությանը մատուցած ծառայության համար և մաղթել նորանոր հաջողություններ:

Նշվում է, որ գլխավոր դատախազ Վարդապետյանն անցել է իր պաշտոնեական պարտականությունների կատարմանը:

Հայերեն Русский

Արարատ Միրզոյանը կմասնակցի Վարշավայի անվտանգության ֆորումին

ՃՏՊ Կապանի Հալիձոր թաղամասի կամրջի մոտակայքում․ փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել Ողջի գետից

Զելենսկին խոստացել է նախագահական ընտրություններ կազմակերպել, եթե Ռուսաստանը համաձայնի 2-ամսյա ամբողջական հրադադարի

Թրամփը հայտարարել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև էներգետիկ հրադադարի մասին

Առաջիկա օրերին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ

Զելեսկին հայտնել է, թե որ դեպքում Ուկրաինան կդադարեցնի հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին

Հոկտեմբերի 11-ը Ընդդեմ ցավի համաշխարհային օրն է

Նիկոսիայում բացվել է «Հավատք և ինքնություն․ մասունքներ Հայաստանի պատմության թանգարանից» ցուցահանդեսը

Աղջիկ երեխաների միջազգային օրվա շրջանակում մի խումբ երեխաներ այցելել են ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարություն

Էր Ռիադի օդանավակայանին հասցված հարվածի հետևանքով 12 մարդ զոհվել է, ավելի քան 300-ը՝ վիրավորվել