Ադրբեջանական զինված ուժերի կողմից հանրային ենթակառուցվածքների թիրախավորումը շարունակվում է. ՄԻՊ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանական զինված ուժերի կողմից քաղաքացիական բնակչության ու կենսական անփոխարինելի հանրային ենթակառուցվածքների թիրախավորումը միջազգային մարդասիրական իրավունքով արգելված արարքներ են, սակայն դրանք շատ ծանոթ ձեռագրով շարունակվում են արդեն երկրորդ օրը; «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին ասել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը:

«Այսօր Ջերմուկ քաղաքում քաղաքացիական բնակչության թիրախավորման մասին մեր հավաքած փաստերը կրկնում են երեկ ու այսօր Սոթքում, Կութում, Ազատում, Ներքին Հանդում, Ակներում, Վերիշենում և այլ համայնքներում ադրբեջանական զինված ուժերի կողմից դրսևորվող գործելակերպը»,-ասել է պաշտպանը, հավելելով, որ այս համատեքստում կարևոր կանխարգելիչ նշանակություն ունի մարդու իրավունքների մշտադիտարկման կամ առաջմղման միջազգային մանդատ ունեցող կազմակերպությունների ու դերակատարների կողմից փաստերի վերաբերյալ հանրային հստակ արձագանքը։

«Ուստի, այսօր ևս միջազգային շփումներիս ընթացքում կոչ եմ արել գործընկերներիս աշխարհաքաղաքական իրադարձությունների թոհուբոհի մեջ տեսնել, պաշտպանել ու առաջ մղել հարձակման ներքո գտնվող մարդկանց ու նրանց հիմնարար իրավունքներն ու ազատություններ»,-նշել է ՀՀ ՄԻՊ-ը` հրապարակելով լուսանկարներ Ջերմուկ, Վերիշեն, Ակներ համայնքներից:

Հայերեն English Русский

Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետները հանդիպել են Մոսկվայում

ԱՀԿ-ն ցածր է համարում բնակչության համար ռիսկն Իրկուտսկի հակաժանտախտային ինստիտուտի աշխատակցուհու մահվանից հետո

Թրամփը հրամանագիր է ստորագրել կարմիր դիզվառելիքի օգտագործման սահմանափակումները հանելու վերաբերյալ

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարն ընդունել է Cerebras ընկերության ներկայացուցչին

Հայաստանի անվտանգության մեծագույն երաշխիքը կարող է լինել ռազմավարական փոխշահավետ հարաբերությունների զարգացումը մի շարք երկրների հետ․ Համբիկ Սարաֆյան

Թրամփը կարծում է, որ Իրանը ներգրավված է եղել flydubai-ի ինքնաթիռում տեղի ունեցած միջադեպում

ԱԺ նիստ.06/10/2026

Այս խաղում կար այն ամենն, ինչն ի սկզբանե ուզում էի տեսնել հավաքականում․ Եղիշե Մելիքյանը` Չեռնոգորիայի դեմ խաղի մասին

Մոսկվան ենթարկվել է ԱԹՍ-ների ամենազանգվածային հարձակումներից մեկին. կա զոհ

Եվրոպական ինդեքսներ - 05/10/26