Հասարակական

ՀՀ ԱԽ քարտուղարը Իգոր Խովաևին է ներկայացրել Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը

1 րոպեի ընթերցում

ՀՀ ԱԽ քարտուղարը Իգոր Խովաևին է ներկայացրել Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը սեպտեմբերի 13-ին հանդիպել է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ, Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների բարելավման հարցով Ռուսաստանի արտգործնախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ԱԽ գրասենյակից, Արմեն Գրիգորյանը զրուցակցին է ներկայացրել սեպտեմբերի 13-ի կեսգիշերին Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքով հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը: Զրուցակիցները նաև քննարկել են Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ։

Սեպտեմբերի 13-ին ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ: Ավելի ուշ Ադրբեջանը հրետանային միջոցներ է կիրառել նաև այլ ուղղություններով:

Հայկական կողմի զոհերի թիվն այս պահին 49-ն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում