Ինչ իրավիճակ է Ջերմուկում. մանրամասնում է փոխքաղաքապետը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ջերմուկ քաղաք մուտքն այս պահին խիստ սահմանափակված է: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Ջերմուկի փոխքաղաքապետ Վարդան Սարգսյանը:

Նրա խոսքով` քաղաքում խուճապ չկա, իրավիճակը կայուն է, սակայն կա որոշակի լարվածություն:

«Քաղաքային իշխանությունների կողմից տարհանում չի կազմակերպվել, ցանկացողները ինքնակամ լքել են քաղաքը, ովքեր էլ չեն ցանկացել լքել, ապրում են, պայքարում են: Քաղաքում նաև ապաստարաններ կան»,-ասաց նա:

Փոխքաղաքապետը նշեց նաև, որ այս պահին դպրոցները, մանկապարտեզները փակ են:«Ակտիվ գործում է բուժհաստատությունը»,-նշեց նա:

Անդրադառնալով հարցին, թե արդյոք ստեղծվել են ինքնապաշտպանական խմբեր, նա նշեց. «Քանի որ մենք սահմանամերձ ենք, ինքնապաշտպանական նախաձեռնությունները միշտ էլ եղել են»:

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Ադրբեջանի զինված ուժերը հրետակոծությամբ թիրախավորում են Ջերմուկի և Վերին Շորժայի ուղղությամբ տեղակայված դիրքերը, ինչպես նաև սահմանամերձ բնակավայրերը:

Հայերեն English Русский

ՀՀ ՊԵԿ նախագահը մասնակցել է ՀՄԿ Խելացի մաքսատուն ծրագրի (Smart Customs Project) գլոբալ միջոցառմանը

Ազգային ժողովի նիստ

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը Հնդկաստանում քննարկել է առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները

Ուկրաինայի շուրջ բանակցությունները չեն նշանակում հրադադար. Պեսկով

Լավրովը ժամանել է ԱՄՆ՝ G20-ի նախարարական հանդիպմանը

Դեսպան Մկրտչյանը մասնակցել է Վիրջինիայի և Կոլումբիայի դաշնային շրջանի արտահանման խորհրդի կազմակերպած քննարկմանը

Ծանրամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանը հոկտեմբերի 30-ին ունի մեկ մասնակից

«Երևանյան բեսթսելեր». «Ես կարդում եմ Ձեր մտքերը» գիրքն՝ առաջատար. փաստավավերագրական, սեպտեմբեր, 2026

Անահիտ Մանասյանը հավաստագրեր է հանձնել ՀՀ ՄԻՊ հաստատության և ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի կազմակերպած վերապատրաստման դասընթացի մասնակից ոստիկաններին

Ջերմուկից 15 կմ հյուսիս-արևելք երկրաշարժ է գրանցվել